Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՔԻԴՍ ԳԵՅՄՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 նոյեմբերի 2020 թվականի N 1858-Ա

«ՔԻԴՍ ԳԵՅՄՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ներառել «ՔԻԴՍ ԳԵՅՄՍ» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համար` 286.120.1144957) «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար:

2. Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել 5 տարի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ սահմանված կարգով «ՔԻԴՍ ԳԵՅՄՍ» փակ բաժնետիրական ընկերության և «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «ՔԻԴՍ ԳԵՅՄՍ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.

2) վկայականի պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։