27.11.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1875-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1123-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 467-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ամրացված և 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) հանձնված՝ 29 487 400 դրամ սկզբնական արժեքով գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, լուծել ընկերության հետ կնքված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված պայմանագիրը լուծելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 1123-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
27.11.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
նոյեմբերի 26-ի N 1875-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը
1. Նավթամթերքի ախտորոշման սարք (հավաքածու) 1
2. Էլեկտրական սալիկ 1
3. Մագնիսական խառնիչ 1
4. pH- Մետր, էլեկտրոդ, էլեկտրոդի բռնիչ (հավաքածու) 1
5. Ջերմաչափ ТН-8М -80+60 նավթամթերքների համար 1
6. Ջերմաչափ ТН-7 0+360 նավթամթերքների համար 1
7. Ջերմաչափ ТИН-54 նավթամթերքների համար 1
8. Ջերմաչափ ТИН-10 1 նավթամթերքների համար 1
9. Ջերմաչափ ТИН-11 նավթամթերքների համար 1
10. Նավթամթերքի նմուշառման հավաքածու ՊԷ 1620 1
11. Էքսիկատոր 2
12. Վայրկյանաչափ 1
13. Հախճապակյա թորանոթ 1
14. Թորանոթի բռնիչներ 1
15. Ջրային բաղնիք 610.1010.04 1
16. Չորացնող պահարան 1
17. Չափիչ գլան քթով 100 մլ 3
18. Չափիչ գլան քթով 250 մլ 3
19. Չափիչ գլան քթով 500 մլ 3
20. Տրամաչափարկման լուծույթ – pH մետրի համար 4.0 – 250 մլ 1
21. Տրամաչափարկման լուծույթ – pH մետրի համար 7.0 – 250 մլ 1
22. Բռնկման ջերմաստիճանի ստանդարտ նմուշ (25-40) 1
23. Բռնկման ջերմաստիճանի ստանդարտ նմուշ (45-60) 1
24. Բռնկման ջերմաստիճանի ստանդարտ նմուշ (75-90) 1
25. Նավթամթերքի ֆրակցիոն կազմի որոշման համար ստանդարտ նմուշ ФС-Б-ЭК
ГСО 8785-2006 (40-200 С) 1
26. Նավթամթերքի ֆրակցիոն կազմի որոշման համար ստանդարտ նմուշ ФС-ДТ-ЭК
ГСО 8786-2006 (180-350 С) 1
27. Նավթամթերքի ֆրակցիոն կազմի որոշման համար ստանդարտ նմուշ ФС-РТ-ЭК
ГСО 8787-2006 (145-250 С) 1
28. Նավթամթերքի ֆրակցիոն կազմի որոշման համար ստանդարտ նմուշ ФС-В-ДТ-ЭК
ГСО 10201-2013 1
29. Արոմատիկ ածխաջրածինների խառնուրդի ստանդարտ նմուշ ГСО 7871-2000 МСО 1
30. Արոմատիկ ածխաջրածինների խառնուրդի ստանդարտ նմուշ դիզելային
վառելիքի համար ПАУ-ДТ- ЭК-Կոդ՝3.05.03.20.0001 1
31. Ջրի թորման սարք 5լ/ժամ արտադրողականությամբ 1
32. Սեղան լաբորատոր պարզեցված 1200x600x850մմ 4
33. Սեղան կշեռքի համար հակատատանման, փոքր 630x450x750մմ գրանիտե 1
34. Քարշիչ պահարան մեկ լվացարանի տեղով 1500x750x2250մմ 1
35. Քարշիչ զոնտ 550 x 700 x 500 2
36. Անալիտիկ կշեռք 1
37. Նատրիումի քլորիդ 1
38. Նատրիումի սուլֆիդ 1
39. Կալցիումի քլորիդ 1
40. Կալիում քրոմաթթվային երկտեղակալված 1
41. Աղաթթու 1
42. Ծծմբական թթու 1
43. Ազոտական թթու 1
44. Քրոմաթթու 1
45. Ամոնիում ազոտական 1
46. Պետրոլ եթեր / хч / ԳՕՍՏ ТУ 2631-074-44493179-01 1
47. Տրամաչափարկման լուծույթ մածուցիկության համար 1
48. Սպիրտ ռեկտիֆիկատ ԳՕՍՏ 18300-87 1
49. Ացետոն 1
50. Գլիցերին /чда/ ԳՕՍՏ 6259-75 1
51. Մաղ 70 մկմ 2
52. Ձագարներ 2
53. Կոլբաներ Վյուրցի 4
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան