01.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2020 թվականի N 1904-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՆԻԹԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՆԻԹԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՆԻԹԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
01.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
նոյեմբերի 30-ի N 1904-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՆԻԹԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը
(դրամ)
1 2 3 4 5 6
1. 6307 Պատրաստի ձևվածք փետուրով լցոնման համար կգ 12 000 109 140 000
2. 6305 Ոչ հյուսված կտորից պայուսակ կգ 12 000 34 240 000
3. 6305 Պոլիմերային պայուսակ հատ 480 000 77 842 500
4. 5503 Պոլիեսթերային սինթետիկ մանրաթել կգ 350 000 280 875 000
5. 5407 85%-ից ավելի սինթետիկ մանրաթել պարունակող գործվածք՝ սպիտակեցված մ.2 161 000 43 067 500
6. 5513 85%-ից պակաս սինթետիկ մանրաթել պարունակող գործվածք՝ 165 սմ-ից ավելի լայնքով, 50% սինթետիկ, 50% բամբակյա թելերից, սպիտակեցված մ.2 230 000 71 155 000
7. 5513 85%-ից պակաս սինթետիկ մանրաթել պարունակող գործվածք՝ 50% սինթետիկ, 50% բամբակյա թելերից, տպված մ.2 250 000 71 155 000
8. 5407 85%-ից ավելի սինթետիկ մանրաթել պարունակող գործվածք՝ ներկած մ.2 900 000 134 820 000
9. 5407 85%-ից ավելի սինթետիկ մանրաթել պարունակող գործվածք՝ տպված մ.2 1 200 000 202 872 000
10. 5401 Թելեր և մանվածք՝ 100% սինթետիկ մանրաթելից կգ 3 800 11 101 250
11. 5208 85%-ից ավելի բամբակյա թելեր պարունակող գործվածք՝ 130գ/մ.2ավելի խտությամբ, 165 սմ-ից ավելի լայնությամբ, սպիտակեցված մ.2 276 000 41 730 000
12. 5208 85%-ից ավելի բամբակյա թելեր պարունակող գործվածք՝ 130գ/մ.2ավելի խտությամբ, 165 սմ-ից ավելի լայնությամբ, ներկած մ.2 1 652 000 885 425 000
13. 5208 85%-ից ավելի բամբակյա թելեր պարունակող գործվածք՝ 100գ/մ.2ավելի խտությամբ, տպված մ.2 1 500 000 642 000 000
14. 0505 Փետուր և աղվափետուր կգ 15 000 120 375 000
15. 4819 Ստվարաթղթե արկղ կգ 10 000 6 420 000
16. 9606 Պլաստմասսե կոճակ կգ 700 64 200 000
17. 9607 Կայծակ շղթա մ 130 000 10 700 000
18. 5604 Ռետինե թել կգ 600 3 338 400
19. 5808 Հյուսած ժապավենաթել՝ կտորով կգ 6 000 898 800
20. 5808 Հյուսած ժապավենաթել՝ այլ կգ 4 000 5 992 000
21. 5807 Պիտակ՝ տպված կգ 90 3 370 500
22. 5807 Պիտակ՝ գործած կգ 900 67 410 000
23. 3920 Պլաստիկ թաղանթ պիտակների տպագրման համար կգ 185 1 070 000
24. 3207 Պատրաստի գունանյութ պիտակների տպագրման համար կգ 25 856 000
25. 3923 Պլաստմասսե տուփ՝ արտադրանքի վրա կարելու համար կգ 450 4 173 000
26. 5903 Քաթան նրբախավով՝ բամբակե մանվածքից մ.2 82 000 53 500 000
27. 6001 Քաթան նրբախավով՝ սինթետիկ քիմիական թելերից մ.2 90 000 19 260 000
Ընդամենը` 2 966 986 950
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան