01.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2020 թվականի N 1905-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
01.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
նոյեմբերի 30-ի N 1905-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝ 10 նիշի
մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արժեքը (դրամ)
1. 5205120000 100% բամբակե թել՝ 714.29 դեցիտեքսից պակաս, բայց 232.56 դեցիտեքսից ոչ պակաս խտությամբ (14 մետրական համարից բարձր, բայց ոչ ավել
43 համարից) Սրբիչներ գործելու համար կգ 2 150 000 Չինաստան, Ուզբեկստան, Թուրքմենիա, Հնդկաստան 2 530 550 000
2. 5205110000 100% բամբակե մանվածք՝ 714.29 դեցիտեքս կամ ավել խտությամբ (14 մետրական համարից ոչ
բարձր) Սրբիչներ գործելու համար կգ 50 000 Չինաստան, Ուզբեկստան, Թուրքմենիա,
Հնդկաստան 58 850 000
3. 3404900009 Մոմանյութ տեքստիլ արտադրության մեջ
օգտագործելու համար Բամբակյա թելերի հյուսման համար կգ 6 000 Չինաստան, 9 630 000
4. 5401209000 Մանվածք արհեստական թելերից Սրբիչների կողային մասերի կարման
համար կգ 50 000 Չինաստան, Իրան 146 536 500
5. 5402330000 Մանվածք պոլիեսթերային Սրբիչներ գործելու համար կգ 50 000 Չինաստան, Իրան 53 500 000
6. 5807101000 Պիտակներ գործած
մակագրություններով Սրբիչների համար կգ 4 500 Չինաստան, Իրան,
Լիբանան 299 600 000
7. 3920108900 Պլաստիկ ժապավեն պիտակների
տպագրման համար Սրբիչների համար կգ 1 400 Չինաստան, Իրան 8 025 000
8. 3207100000 Պատրաստի գունանյութ
պիտակների տպագրման համար Սրբիչների համար կգ 160 Չինաստան, Իրան 6 420 000
9. 3910000008 Սիլիկոն սկզբնային ձևով՝
տեքստիլ արտադրության մեջ օգտագործվող Թելերի մշակման համար կգ 45 000 Չինաստան,
Հարավին Կորեա, Իրան 62 862 500
10. 3403199000 Քսանյութ տեքստիլ
սարքավորումների համար Սարքավորումների սպասարկման
համար կգ 1 800 ԵՄ, Չինաստան 23 540 000
11. 3403910000 Փափկեցնող նյութ՝ տեքստիլի
մշակման համար Սրբիչների ներկման համար կգ 56 580 Չինաստան, ԵՄ,
Իրան 74 951 895
12. 3402190000 Մակերևութաակտիվ օրգանական նյութեր՝ բաժնեծրարված կամ չբաժնեծրարված մանրածախ
վաճառքի համար՝ այլ Սրբիչների ներկման համար կգ 51 660 Չինաստան, ԵՄ, Իրան 53 894 295
13. 2918140000 Կիտորնաթթու Սրբիչների ներկման համար կգ 44 280 Չինաստան, ԵՄ,
Իրան 47 379 600
14. 3402909000 Այլ մակերևութաակտիվ նյութեր Սրբիչների ներկման համար կգ 81 180 Չինաստան, ԵՄ,
Իրան 84 691 035
15. 3507909000 Հակաօքսիդիչ ֆերմենտ Սրբիչների ներկման համար կգ 22 140 Չինաստան, ԵՄ, 29 612 250
16. 3809910000 Ներկանյութերը ֆիքսելու միջոցներ մանածագործական
ոլորտում օգտագործելու համար Սրբիչների ներկման համար կգ 59 040 Չինաստան, ԵՄ, Իրան 63 172 800
17. 3906901000 Ակրիլային պոլիմեր Սրբիչների ներկման համար կգ 3 690 Չինաստան, ԵՄ,
Իրան 3 198 123
18. 3824994500 Դիրտի առաջացումն արգելակող
նյութ Սրբիչների ներկման համար կգ 7 380 Չինաստան, ԵՄ,
Իրան 6 080 382
19. 2501005100 Աղ՝ արդյունաբերական
նպատակների համար Սրբիչների ներկման համար կգ 258 300 Չինաստան, ԵՄ,
Իրան 9 673 335
20. 2915210000 Քացախաթթու Սրբիչների ներկման համար կգ 57 500 Չինաստան, ԵՄ,
Իրան 31 720 642
21. 2847000000 Ջրածնի պերօքսիդ Սրբիչների ներկման համար կգ 111 000 Չինաստան, ԵՄ,
Իրան 40 864 905
22. 2836200000 Դինատրիումի կարբոնատ Սրբիչների ներկման համար կգ 959 400 Չինաստան, ԵՄ,
Իրան 66 212 991
23. 2815110000 Նատրիումի հիդրօքսիդ պինդ
վիճակում Սրբիչների ներկման համար կգ 66 400 Չինաստան, ԵՄ,
Իրան 16 345 962
24. 2807000001 Ծծմբաթթու Սրբիչների ներկման համար կգ 79 700 Չինաստան, ԵՄ,
Իրան 11 513 243
25. 2831100000 Նատրիումի երկթիոնիտ Սրբիչների ներկման համար կգ 55 350 Չինաստան, ԵՄ,
Իրան 91 501 853
26. 2833110000 Դինատրիումի սուլֆատ Սրբիչների ներկման համար կգ 830 000 Չինաստան, ԵՄ,
Իրան 151 022 475
Ընդամենը 3 981 349 786
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան