01.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2020 թվականի N 1913-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՆԻԹԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՆԻԹԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
01.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
նոյեմբերի 30-ի N 1913-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արժեքը (դրամ)
1. 6307909800 Պատրաստի ձևվածք
փետուրով լցոնման համար վերմակներ արտադրելու համար կգ 12 000 Չինաստան,
Հնդկաստան 109 140 000
2. 6305390000 Ոչ հյուսված կտորից պայուսակ վերմակներ, բարձեր
փաթեթավորման համար կգ 12 000 Չինաստան,
Հնդկաստան 34 240 000
3. 6305339000 Պոլիմերային պայուսակ վերմակներ, բարձեր
փաթեթավորման համար հատ 480 000 Չինաստան,
Հնդկաստան 77 842 500
4. 5503200000 Պոլիեսթերային սինթետիկ մանրաթել վերմակներ, բարձեր արտադրելու համար կգ 350 000 Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա, Ինդոնեզիա,
Իրան 280 875 000
5. 5407510000 85%-ից ավելի սինթետիկ մանրաթել պարունակող
գործվածք՝ սպիտակեցված անկողնային պարագաներ արտադրելու համար մ2 161 000 Չինաստան, Հնդկաստան 43 067 500
6. 5513119000 85%-ից պակաս սինթետիկ մանրաթել պարունակող գործվածք, 165սմ-ից ավելի լայնքով՝ 50% սինթետիկ, 50% բամբակյա թելերից,
սպիտակեցված անկողնային պարագաներ արտադրելու համար մ2 230 000 Չինաստան, Հնդկաստան 71 155 000
7. 5513410000 85%-ից պակաս սինթետիկ մանրաթել պարունակող գործվածք՝ 50% սինթետիկ, 50%
բամբակյա թելերից, տպված անկողնային պարագաներ արտադրելու համար մ2 250 000 Չինաստան, Հնդկաստան 71 155 000
8. 5407520000 85%-ից ավելի սինթետիկ մանրաթել պարունակող գործվածք՝ ներկած անկողնային պարագաներ արտադրելու համար մ2 900 000 Չինաստան, Հնդկաստան 134 820 000
9. 5407540000 85%-ից ավելի սինթետիկ
մանրաթել պարունակող գործվածք՝ տպված անկողնային պարագաներ արտադրելու համար մ2 1 200 000 Չինաստան, Հնդկաստան 202 872 000
10. 5401201000 Թելեր և մանվածք՝ 100% սինթետիկ մանրաթելից անկողնային պարագաներ արտադրելու համար կգ 3 800 Չինաստան, Հնդկաստան 11 101 250
11. 5208221900 85%-ից ավելի բամբակյա թելեր պարունակող գործվածք՝ 130գ/մ2 ավելի խտությամբ, 165սմ-ից ավելի լայնությամբ,
սպիտակեցված անկողնային պարագաներ արտադրելու համար մ2 276 000 Չինաստան, Հնդկաստան 41 730 000
12. 5208329900 85%-ից ավելի բամբակյա թելեր պարունակող գործվածք՝ 130գ/մ2 ավելի խտությամբ, 165սմ-ից ավելի լայնությամբ,
ներկած անկողնային պարագաներ արտադրելու համար մ2 1 652 000 Չինաստան, Հնդկաստան 885 425 000
13. 5208520000 85%-ից ավելի բամբակյա թելեր պարունակող գործվածք՝ 100գ/մ2 ավելի խտությամբ,
տպված անկողնային պարագաներ արտադրելու համար մ2 1 500 000 Չինաստան, Հնդկաստան 642 000 000
14. 0505109000 Փետուր և աղվափետուր անկողնային պարագաներ
արտադրելու համար կգ 15 000 Չինաստան,
Հնդկաստան 120 375 000
15. 4819100000 Ստվարաթղթե արկղ վերմակներ, բարձեր
փաթեթավորման համար կգ 10 000 Չինաստան,
Հնդկաստան 6 420 000
16. 9606210000 Պլաստմասսայե կոճակ անկողնային պարագաներ
արտադրելու համար կգ 700 Չինաստան,
Հնդկաստան 64 200 000
17. 9607110000 Կայծակ շղթա անկողնային պարագաներ
արտադրելու համար մ 130 000 Չինաստան,
Հնդկաստան 10 700 000
18. 5604100000 Ռետինե թել անկողնային պարագաներ արտադրելու համար կգ 600 Չինաստան, Հնդկաստան 3 338 400
19. 5808900000 Հյուսած ժապավենաթել՝ կտորով անկողնային պարագաներ արտադրելու համար կգ 6 000 Չինաստան, Հնդկաստան,
Լիբանան, Իրան 898 800
20. 5808100000 Հյուսած ժապավենաթել՝ այլ անկողնային պարագաներ արտադրելու համար կգ 4 000 Չինաստան,
Հնդկաստան, Լիբանան, Իրան 5 992 000
21. 5807109000 Պիտակ՝ տպված անկողնային պարագաներ արտադրելու համար կգ 90 Չինաստան, Հնդկաստան, Լիբանան, Իրան 3 370 500
22. 5807101000 Պիտակ՝ գործած անկողնային պարագաներ արտադրելու համար կգ 900 Չինաստան, Հնդկաստան,
Լիբանան, Իրան 67 410 000
23. 3920108900 Պլաստիկ թաղանթ պիտակների տպագրման համար անկողնային պարագաներ արտադրելու համար կգ 185 Չինաստան, Հնդկաստան, Լիբանան, Իրան 1 070 000
24. 3207100000 Պատրաստի գունանյութ
պիտակների տպագրման համար անկողնային պարագաներ արտադրելու համար կգ 25 Չինաստան,
Հնդկաստան, Լիբանան, Իրան 856 000
25. 3923100000 Պլաստմասսայե տուփ՝
արտադրանքի վրա կարելու համար անկողնային պարագաներ արտադրելու համար կգ 450 Չինաստան, Հնդկաստան 4 173 000
26. 5903209000 Քաթան նրբախավով՝ բամբակե մանվածքից անկողնային պարագաներ արտադրելու համար մ2 82 000 Չինաստան, Հնդկաստան 53 500 000
27. 6001920000 Քաթան նրբախավով՝ սինթետիկ քիմիական թելերից անկողնային պարագաներ արտադրելու համար մ2 90 000 Չինաստան, Հնդկաստան 19 260 000
Ընդամենը 2 966 986 960
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան