Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 1996 թվականի N 633

քաղ. Երևան

ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ, և Դիլիջան քաղաքում գտնվող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական առողջարարական միավորում» պետական ձեռնարկության «Լեռնային Հայաստան» դուստր ձեռնարկության ամառանոցային համալիրը` NN 1, 2 և 3 կառավարական ամառանոցները և ընդունելությունների տունը` կից կառույցներով ու գույքով, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված ամառանոցային համալիրի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ճշտել նշված ամառանոցային համալիրի տարածքի սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպում:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։