Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1782-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

03.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 դեկտեմբերի 2020 թվականի N 1918-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1782-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ու 5-րդ մասով և 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1782-Ն որոշումը:

2. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1782-Ն որոշմամբ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայությանը հատկացված ընդամենը 720,000.0 ԱՄՆ-ի դոլար գումարը 2020 թվականի նոյեմբերի 6-ին կանխիկացվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից 1 ԱՄՆ-ի դոլարը 498.8 դրամ փոխարժեքով (ընդամենը՝ 359,136.0 հազ. դրամին համարժեք).

2) Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կողմից 2020 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով գանձապետական 900011004497 հաշվեհամարին է վերադարձվել 720,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումար՝ 1 ԱՄՆ-ի դոլարը 507.2 դրամ փոխարժեքով (ընդամենը՝ 365,184.0 հազ. դրամ).

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նկարագրված փոխանակման գործարքների արդյունքում առաջացած 6,048.0 հազ. դրամ դրական տարբերությունը համարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 դեկտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։