Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 դեկտեմբերի 2020 թվականի N 749-Ա

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայ օգնություն և զարգացման» («ARDA») հիմնադրամի կողմից՝ «Իմփաքթ Հաբ Հայաստան» հիմնադրամին հանձնելու՝ Արցախի Հանրապետությունից տեղափոխված ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (39 տեղ, 921 կգ ընդհանուր քաշով, 6,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2020 թ. դեկտեմբերի 2

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 3-ի N 749-Ա

որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

ԱՆՎԱՆՈՒՄԸ Չ/Մ ՔԱՆԱԿ ԱՐԺԵՔ ԱՄՆ-ի դոլար

1 Հագուստ արկղ 31 4,700.0

2 Քնապարկ արկղ 2 400.0

3 Բժշկական պարագաներ արկղ 2 700.0

4 Սննդային գունանյութ, ածելիներ, օգտագործված բջջային հեռախոս արկղ 1 200.0

5 Ծածկոցներ արկղ 3 500.0

6 Ընդամենը 39 6,500.0

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։