Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 1383-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

03.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1929-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 1383-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1383-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 6-րդ կետի «Քանակը» սյունակում «2200» թիվը փոխարինել «2300» թվով և «Արժեքը» սյունակում «4 245 000» թիվը՝ «6 245 000» թվով.

2) 22-րդ կետի «Քանակը» սյունակում «163158» թիվը փոխարինել «170000» թվով և «Արժեքը» սյունակում «206 708 000» թիվը՝ «213 000 000» թվով.

3) 23-րդ կետի «Քանակը» սյունակում «115600» թիվը փոխարինել «132000» թվով և «Արժեքը» սյունակում «77 400 000» թիվը՝ «85 000 000» թվով.

4) հավելվածը 38-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 39-րդ կետով.

39 7208 Երկաթից կամ չլեգիրված

պողպատից հարթ գլանվածք կգ 3600 1 300 000

5) «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «2 191 414 000» թիվը փոխարինել «2 208 606 000» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։