Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՆԱԶՔՈՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2020 թվականի N 751-Ա

«ՆԱԶՔՈՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ «Կոնվոյ Օֆ Հոփ» հիմնադրամի կողմից, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ընտանիքներին և պատերազմից տուժած անձանց անհատույց հանձնելու նպատակով, «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (23 տեղ՝ 606 տուփ, 6,899.2 կգ ընդհանուր քաշով, 1,557 ԱՄՆ-ի դոլար արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 5,000 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2 «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2020 թ. դեկտեմբերի 4

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 4-ի N 751-Ա

որոշման

Ապրանքի

անվանումը Քանակը ըստ չափման միավորի

/արկղ/ Բրուտտո

քաշ

/կգ/ Արժեքը

/$/ Շահառուները

Նոր հագուստ 59 տուփ 621.4 236 ● ՀՀ աշխատանքի և սոցիալական գործերի նախարարություն – 30 տուփ

● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի միջոցով բաշխելու – 29

Նոր վերմակներ 27 արկղ 562.5 135 ● ՀՀ աշխատանքի և սոցիալական գործերի նախարարություն – 15 տուփ

● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի միջոցով բաշխելու – 12

Նոր վերմակներ ու բարձեր 2 ծրար 147.4 50 ● ՀՀ աշխատանքի և սոցիալական գործերի նախարարություն – 2 ծրար

Հիգիենայի պարագա 294 տուփ 2794.1 588 ● ՀՀ աշխատանքի և սոցիալական գործերի նախարարություն – 200 տուփ

● «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ – 30 տուփ

● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի միջոցով բաշխելու – 64 տուփ

Գրենական պիտույք 180 տուփ 1816.7 360 ● ՀՀ աշխատանքի և սոցիալական գործերի նախարարություն – 120 տուփ

● «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ – 10 տուփ

● «Դասավանդիր, Հայաստան» հասարակական հիմնադրամ– 10 տուփ

● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի միջոցով բաշխելու – 40

Բժշկական պարագաներ Քայլակ 12 հատ 86.2 60 ● ՀՀ աշխատանքի և սոցիալական գործերի նախարարություն – 10

● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի միջոցով բաշխելու – 2

Բժշկական պարագաներ Անվասայլակ 32 հատ 870.9 128 ● ՀՀ աշխատանքի և սոցիալական գործերի նախարարություն – 25

● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի միջոցով բաշխելու – 7

Ընդամենը 23 տեղ

(606 միավոր) 6899.2 1557

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2020 թ. դեկտեմբերի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։