ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2020 թվականի N 16-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 482-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի օգոստոսի 5-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի մասին» N 482-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ի կետում «260,000,000 դրամ» բառերը փոխարինել «470,000,000 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ալինա Իսպիրյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 35160604) 2019 թվականի նոյեմբերի 28-ին կնքված՝ N 28/11/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապակյա արտադրանքի, դռների ու փեղկերի մատակարարում և տեղադրում` 64,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04000255) 2019 թվականի նոյեմբերի 8-ին կնքված՝ N 62-Լ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցեմենտի ձեռքբերում` 11,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մարմարի աշխարհ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00808678) 2019 թվականի նոյեմբերի 14-ին կնքված՝ N 03/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրանիտե սալիկների ձեռքբերում` 1,280,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2020 թ. հունվարի 31
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հունվարի 31-ի N 16-Ա
որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՏԱՇԻՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Տաշիրի խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացումը պայմանավորված է առկա անցուղիների կիսաքանդ վիճակով և գյուղի գլխավոր փողոցի հարակից տարածքը ավելի բարեկարգ դարձնելու անհրաժեշտությամբ:
2. Ծրագրի նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը «Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)
4. Ծրագրի կատարողը «Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Տաշիր, քաղաքաշինության բնագա-
վառ
6. Ծրագրի բյուջեն 470,000,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիրի խոշորացված համայնքը
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2019 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Տաշիրի խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների հարակից տարածքների 8000 ք. մ քայլուղիների, հարակից շինությունների բարեկարգման և արտաքին լուսավորության աշխատանքներ` 460,000,000 դրամ,
Տաշիրի խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների հարակից տարածքների կանաչապատման և հողային աշխատանքներ` 10,000,000 դրամ
Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև - 30.11.2020 թ.:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ակնկալվում են ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերման դիմաց հարկային արտոնություններ:
1. 8000 ք. մ քայլուղիների կողային պատերի երեսպատման, 10000 ք. մ հարակից շինությունների տանիքների, դարպասների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ` 165,000,000 դրամ,
2. 8000 ք. մ քայլուղիների, հարակից շինությունների բարեկարգման համար շինանյութերի ձեռքբերում՝ 144.000.000 դրամ,
3. 4000 ք. մ հարակից շինությունների տանիքների հիմնանորոգման համար շինանյութերի ձեռքբերում՝ 61.500.000 դրամ,
4. 4000 ք. մ քայլուղիների կողային գազատարների ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքներ՝ 15,000,000 դրամ,
5. 1550 ք. մ քայլուղիների հարակից շինությունների ճակատային պատուհանների, դռների պատրաստման և մոնտաժման աշխատանքներ՝ 65,000,000 դրամ,
6. 40 հատ լեդ լուսատուների ներմուծում՝ 7,000,000 դրամ,
7. 1000 հատ ծառերի, տնկիների ձեռքբերում՝ 7.000.000 դրամ,
8. 1000 հատ ծառերի, տնկիների տնկման և հողային աշխատանքներ՝ 3.000.000 դրամ
9. Նախագծային աշխատանքներ ՝ 2,500,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման,
տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր քաղաքի համայնքապետարան
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև տեղեկատվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին ծրագրի ընթացքի և ավարտի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ