Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՆՈՐ ՆՈՐՔ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԻ N 9 ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 1996 թվականի N 663

քաղ. Երևան

«ՆՈՐ ՆՈՐՔ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԻ N 9 ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՄԱՍԻՆ

1. Նկատի ունենալով «Նոր Նորք» ուսանողական ավանի N 9 մասնաշենքը որպես բնակարանային ֆոնդ վերակառուցելու աննպատակահարմարությունը, այն հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինությանը` որպես հանրակացարան շահագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը և Երևանի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում իրականացնել նշված մասնաշենքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 16-ի «Երևանի քաղաքապետարանին շենքեր հանձնելու մասին» N 144 որոշումը` «Նոր Նորք» ուսանողական ավանի N 9 մասնաշենքի մասով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։