ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 1996 թվականի N 664
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 466 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 14-ի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստական աշխատանքների մասին» N 466 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքային հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).
բ) որոշմամբ հաստատված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի ցանկի`
2-րդ և 3-րդ կետերում «մինչև 11.96» բառերը փոխարինել «12.96» թվերով.
4-րդ կետում «09.96» թվերը փոխարինել «03.97» թվերով.
8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Միջհամայնքային միավորներ ստեղծելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ արդարադատության նախարարություն 03.97».
10-րդ և 11-րդ կետերում «մինչև 11.96» բառերը փոխարինել «12.96» թվերով.
13-րդ կետում «09.96» թվերը փոխարինել «03.97» թվերով.
15-րդ կետում «մինչև 11.96» բառերը փոխարինել «03.97» թվերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 Թ.
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 664 ՈՐՈՇՄԱՄԲ
Կ Ա Զ Մ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Գամազյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Խ. Հարությունյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վարչապետի խորհրդական
Ա. Խուդավերդյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ
Ս. Գիմիշյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Գ. Հարությունյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արմավիրի մարզպետ
Հ. Աբրահամյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արտաշատի քաղաքապետ
Վ. Այվազյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Չարենցավանի քաղաքապետ
Վ. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Խրիմյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի Էրեբունու թաղային համայնքի ղեկավար
Ա. Անդրեասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Շ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ռ. Սաֆարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Հ. Մանուկյան - ՀՀ արդարադատության նախարարության կադրերի վարչության պետ
Ա. Բաբախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության տարածքային քաղաքականության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)