ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2020 թվականի N 760-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ «Ֆոքըս օն չիլդրեն նաու (FCN)» հիմնադրամի կողմից, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում տեղակայված 300 ընտանիքի անհատույց բաշխելու նպատակով, «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռի (88 տեղ, 1,331 կգ ընդհանուր քաշով, 61,555 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,349.12 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2020 թ. դեկտեմբերի 4
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
դեկտեմբերի 4-ի N 760-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Ապրանքի անվանում Տեղ Հատ Արժեք
(ԱՄՆ-ի դոլար) Քաշ (կգ) Արժեք` ներառյալ փոխադրման ծախսերը
(ԱՄՆ-ի դոլար)
հագուստ (0-5 տարեկան երեխաների) 15 2851 22808 227.0 23208.12
Հագուստ (6+ տարեկան երեխաների) 7 1146 11460 106.0 11647
Խաղալիքներ 26 783 11525 394.0 12219
Դպրոցական պարագաներ 23 3644 7288 348.0 7902
Մանկական կոշիկ 3 139 1758 46.0 1838
Հիգիենայի պարագաներ 14 3358 6716 210.0 7090
88 61,555.00 1,331 63904.12
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ