Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 1996 թվականի N 689

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթացը կանոնակարգելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների սեփականաշնորհման ժամանակացույցը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին և Երևանի քաղաքապետին`

ա) ժամանակացույցին համապատասխան ձեռնարկությունների անվանացանկը 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին.

բ) ժամանակացույցում նշված ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ ձեռնարկությունները սեփականաշնորհման նախապատրաստելու և դրանց սեփականաշնորհումն օրենքով սահմանված կարգով իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին ներկայացնել վերջինիս սահմանած ձեռնարկությունների սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տվյալները:

3. Դեկտեմբեր և հունվար ամիսների համար նշված տվյալների ներկայացման ժամկետ սահմանել մինչև 1997 թվականի հունվարի 15-ը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Հաստատված է

ՀՀ կառավարության 1996 թվականի

դեկտեմբերի 30-ի N 689 որոշմամբ

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ

Անվանումները Թիվը Տոկոսը Դեկտեմբեր Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս

1 2 3 4 5 6 7 8 9

ՀՀ արդյունաբերության նախարարություն 161 21.2 21 21 26 27 32 34

ՀՀ էներգետիկայի նախարարություն 13 1.7 2 2 2 2 2 3

ՀՀ տրանսպորտի նախարարություն 22 3.0 7 7 5 6 - -

ՀՀ քաղաքաշինության նախարարություն 253 33.3 23 38 40 45 53 54

ՀՀ կապի նախարարություն 3 0.5 - - - 1 1 1

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 116 15.3 16 16 19 19 22 24

ՀՀ առողջապահության նախարարություն 19 3.6 2 2 - - - -

Մամուլ 47 6.2 6 6 8 8 9 10

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 4 0.5 2 2 - - - -

ՀՀ բնապահպանության նախարարություն 16 2.1 1 2 3 3 3 4

ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն 36 4.7 5 5 6 7 6 7

Երևանի քաղաքապետարան 76 7.9 1 3 3 3 33 33

Ընդամենը 766 86 105 117 122 164 172

Սեփականաշնորհման տեմպերն ըստ ամիսների (տոկոս) 100.0 13.7 13.8 16.1 17.1 18.9 20.4

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։