Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՈՐՈՇ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 դեկտեմբերի 1996 թվականի N 701

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. 1996 թվականի հուլիսի 1-ից մինչև 1997 թվականի հունվարի 1-ը օգտագործված էներգակիրների դիմաց փոխադարձ հաշվարկների հիման վրա առաջացած պարտքի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Նաիրիտ» ԳԱ ՓԲԸ-ին, Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» ՊՁ-ին և «Հայջրմուղ-կոյուղի» ՊՁ-ին Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել բյուջետային անտոկոս վարկ, համապատասխանաբար` 3100000 հազ. դրամ, 1400000 հազ. դրամ և 270000 հազ. դրամ` մինչև 1999 թվականի ապրիլի 1-ն այն վերադարձնելու (մարելու) պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշման 1-ին կետի համաձայն, նշված ձեռնարկությունների հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։