Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՇԱՆՍԻ-ՆԱԻՐԻՏ» ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-12-09-ից մինչև 2021-10-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-10-12Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 սեպտեմբերի 2009 թվականի N 737-Ա

«ՇԱՆՍԻ-ՆԱԻՐԻՏ» ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 10-ի N 972 որոշման և «Նաիրիտ» բաց բաժնետիրական ընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սինթեթիկ կաուչուկների «Շանսիի» խմբային բաժնետիրական ընկերության կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում քլորոպրենային կաուչուկների արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության ստեղծման մասին 2003 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի`

1. «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործունեության հետ կապված հարցերի համակարգումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

(1-ին կետը փոփ. 20.06.14 N 569-Ա, 23.02.17 N 170-Ա, 06.04.20 N 419-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության կանոնադրությամբ սահմանված կարգով ձեռնարկության խորհրդի հայկական կողմի անդամների փոփոխությունը`

«Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամներ առաջադրել`

Ա. Մանուկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ

Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)

Ս. Հովհաննիսյան - «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունում հայկական կողմի ներկայացուցիչ

Մ. Թոռչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ

(2-րդ կետը փոփ. 20.06.14 N 569-Ա, 23.02.17 N 170-Ա, 23.01.19 N 65-Ա, 04.03.19 N 204-Ա, փոփ., լրաց. 06.04.20 N 419-Ա, փոփ. 07.12.20 N 1327-Ա)

3. (կետն ուժը կորցրել է 23.02.17 N 170-Ա)

4. ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ) Տիգրան Ավինյանին՝ առնվազն տարեկան մեկ անգամ տեղեկատվություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործունեության, տնօրենների խորհրդի օրակարգերում ընդգրկված ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի մասին և դրանց կապակցությամբ տնօրենների խորհրդում քվեարկել միայն համապատասխան լիազորություններ ստանալուց հետո։

(4-րդ կետը խմբ. 23.02.17 N 170-Ա, փոփ. 06.04.20 N 419-Ա, 07.12.20 N 1327-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. սեպտեմբերի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։