Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 178-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

24 նոյեմբերի 2020 թ.

Երևան N 297-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 178-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2020 թվականի ծրագրի վերաբերյալ» N 178-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 47.1 կետով.

«47.1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման դիմաց, որպես փոխհատուցում, պետության կողմից այդ քաղաքացիներին վարձակալության իրավունքով տրամադրված և այդ իրավունքները սահմանված կարգով գրանցված, չկառուցապատված հողամասերի, եթե այդ անձանց սեփականության օտարման դիմաց որևէ այլ փոխհատուցում չի տրամադրվել, ուղղակի վաճառքի գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ հաստատված կադաստրային արժեքով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

Երևանի քաղաքապետի

առաջին տեղակալ Հ. Սարգսյան

24 նոյեմբերի 2020 թ.

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։