ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
01 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 199-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, 40-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. 2020 թվականի դեկտեմբերի 21-ից շրջանառության մեջ դնել «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
2020 թ. դեկտեմբերի 4
Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2020 թվականի դեկտեմբերի 1-ի
թիվ 199-Ն որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Տաճարի վերևում հայկական այբուբենի «Է» տառն է, ներքևում` հուշադրամի անվանական արժեքը՝ «30100 ԴՐԱՄ DRAM», իսկ տաճարից աջ՝ հուշադրամի թողարկման տարեթիվը՝ 2020։ Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորանն է՝ գմբեթի ներսի հատվածի ֆոնին: Մակագրություններն են՝ «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ», «MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN» և «301 303»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 30100 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 999.0
Տրամագիծը 100,0 մմ
Քաշը 1000,0 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ընդհատվող ատամնավոր, համարակալված
Քանակը 301 հատ
Նախագծի հեղինակն է «CIT Coin Invest AG» ընկերությունը, Լիխտենշտեյն:
Հուշադրամը հատվել է «B.H. Mayer» դրամահատարանում, Գերմանիա:
«Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2020 թվական: