ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 1997 թ. N 45
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրողների գործունեության համար առավել բարենպաստ պայմանների և նախադրյալների ստեղծման, օտարերկրյա ներդրումների բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների մշակման, այդ ոլորտում պետական կառավարման մարմինների լիազորությունների սահմանազատման և դրանց գործունեության համակարգման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների առանձին ծրագրերի ու դրանց իրականացման ընթացքի դիտանցման (մոնիտորինգի) վերաբերյալ առաջարկություններ մշակելու և սահմանված կարգով ներկայացնելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր խորհրդակցական մարմին` օտարերկրյա ներդրումների խորհուրդ, և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր օտարերկրյա ներդրումների խորհրդին` 3-շաբաթյա ժամկետում`
ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի կանոնադրությունը.
բ) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, գիտության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գործարար շրջանների, բանկային համակարգի և սփյուռքի ներկայացուցիչներին խորհրդի կազմում ընդգրկելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թվականի
փետրվարի 4-ի N 45 որոշմամբ
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ա. Արզումանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ն. Խաչատրյան - ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարար
Գ. Նանագուլյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարար
Զ. Մնացականյան - խորհրդի քարտուղար