ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. թիվ 19-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ԵՎ «ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) և «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) վիճակագրական հաշվետվությունների ձևերի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 3-ի:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի ««Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) և «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևերն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի ապրիլի 2-ի թիվ 02-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 11-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2018 թվականի
հոկտեմբերի 19-ի
թիվ 19-Ն որոշման
ԲԱԺԻՆ 1. ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով),
առանց ավելացված արժեքի հարկի/
Անվանումը Տողի համարը Շինմոնտաժային աշխատանքներ որից`
այլ երկրներում կատարված (մինչև
12 ամիսն ընկած ժամանակահատվածում)
Ա Բ 1 2
Ընդամենը կատարված սեփական ուժերով (ներառյալ վերակառուցման և նորոգման աշխատանքներ) (110.1+110.2+110.3) 110
այդ թվում ըստ տնտեսական գործունեության տեսակների «Շինարարություն» F բաժնի
շենքերի և կառույցների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (110.1.1+110.1.2) 110.1
այդ թվում ՝
Ա Բ 1 2
կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ 110.1.1
բնակելի և ոչ բնակելի շենքերի 110.1.2
քաղաքացիական շինարարության բնագավառում կառույցների ընդհանուր շինարարական աշխատանքներ (110.2.1+110.2.2+110.2.3) 110.2
այդ թվումª
ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների 110.2.1
կոմունալ կառույցների 110.2.2
քաղաքացիական շինարարության այլ կառույցների 110.2.3
մասնագիտացված շինարարական աշխատանքներ (110.3.1+110.3.2+110.3.3+110.3.4) 110.3
այդ թվումª
շենքերի և շինությունների քանդման և շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ 110.3.1
էլեկտրահավաքակցման, ջրամատակարարման և այլ շինարարական հավաքակցման աշխատանքներ 110.3.2
ավարտական և վերջնամշակման շինարարական աշխատանքներ 110.3.3
այլ մասնագիտացված շինարարական աշխատանքներ 110.3.4
110 տողից` բնակչության պատվերով 111
110 տողից`
հիմնանորոգում 112
դրանից`
բնակելի շենքերի 112.1
ոչ բնակելի շենքերի 112.2
քաղաքացիական կառույցների 112.3
ընթացիկ նորոգում 113
դրանից`
բնակելի շենքերի 113.1
ոչ բնակելի շենքերի 113.2
քաղաքացիական կառույցների 113.3
ԲԱԺԻՆ 2. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԸՍՏ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻ` ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)
/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով),
առանց ավելացված արժեքի հարկի/
Կառուցապատողի անվանումը Տողի համարը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Շինարարությունը հաշվետու եռամսյակում
Ա Բ Գ 1
210
211
212
213
214
215
216
217
218
219
220
Ղեկավար` _________________________________ ________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)` _________________________________ ________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ » ______ ____20___թ.
(հավելվածը խմբ. 02.09.20 թիվ 20-Ն)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 19-Ն որոշման
ՁԵՎ 1-ԿՇ
(տարեկան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 ___թ.
Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը
Ներկայացնում է __________________________________________________________________
(լրիվ անվանումը)
Կազմակերպաիրավական տեսակ______________________________________________________
Գործունեության իրականացման վայրի
Մարզը/ք. Երևան ________________________________________________
Համայնքը_______________________________________________________
Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ________________________
Հասցեն ____________________________________________
(փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ)
Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը
(լրացվում է համաձայն ՏԳՏԴ դասակարգչի)
Պետական ռեգիստրում գրանցման համարը
(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)
Նույնականացման ծածկագիրը
(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:
1. Կատարված շինմոնտաժային աշխատանքները /փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով),
առանց ավելացված արժեքի հարկի/
Անվանումը Տողի համարը Շինմոն-տաժային աշխա-տանքներ որից`
այլ երկրներում կատարված
(մինչև
12 ամիսն ընկած ժամանակա-հատվածում)
Ա Բ 1 2
Ընդամենը կատարված սեփական ուժերով (ներառյալ վերակառուցման և նորոգման աշխատանքներ) (110.1+110.2+110.3) 110
այդ թվում ըստ տնտեսական գործունեության տեսակների «Շինարարություն» F բաժնի
շենքերի և կառույցների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (110.1.1+110.1.2) 110.1
այդ թվում ՝
կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ 110.1.1
բնակելի և ոչ բնակելի շենքերի (110.1.2.1+110.1.2.2) 110.1.2
այդ թվում ՝
բնակելի շենքերի և շինությունների 110.1.2.1
ոչ բնակելի շենքերի և շինությունների 110.1.2.2
քաղաքացիական շինարարության բնագավառում կառույցների ընդհանուր շինարարական աշխատանքներ (110.2.1+110.2.2+110.2.3) 110.2
այդ թվում ՝
ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների (110.2.1.1+110.2.1.2+110.2.1.3) 110.2.1
այդ թվում ՝
ավտոճանապարհների, փողոցների, օդանավակայանի վերթիռվայրէջքային գոտիների 110.2.1.1
վերգետնյա և ստորգետնյա երկաթուղիների 110.2.1.2
կամուրջների և թունելների 110.2.1.3
կոմունալ կառույցների (110.2.2.1+110.2.2.2++110.2.2.3+
+110.2.2.4+110.2.2.5+110.2.2.6+110.2.2.7) 110.2.2
այդ թվում ՝
մայրուղային խողովակաշարերի անցկացման 110.2.2.1
տեղական նշանակության խողովակաշարերի անցկացման 110.2.2.2
ոռոգման համակարգերի 110.2.2.3
ջրային հորատանցքերի և սեպտիկ համակարգերի 110.2.2.4
էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական մայրուղային գծերի անցկացման 110.2.2.5
էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական տեղային գծերի անցկացման 110.2.2.6
էլեկտրակայանների 110.2.2.7
քաղաքացիական շինարարության այլ կառույցների (110.2.3.1+110.2.3.2.+110.2.3.3) 110.2.3
այդ թվում ՝
հանքարդյունահանող և մշակող արդյունաբերության կառույցների 110.2.3.1
բացօթյա մարզադաշտերի և սպորտային մարզահրապարակների 110.2.3.2
այլ 110.2.3.3
մասնագիտացված շինարարական աշխատանքներ
(110.3.1+110.3.2+110.3.3+110.3.4) 110.3
այդ թվում ՝
շենքերի և շինությունների քանդման և շինհրապարակների նախապատրաստական աշխատանքներ (110.3.1.1+110.3.1.2+110.3.1.3+110.3.1.4) 110.3.1
այդ թվում ՝
շենքերի և շինությունների քանդման 110.3.1.1
գրունտի և հողերի նախապատրաստման ու մաքրման 110.3.1.2
գրունտի փորման և տեղափոխման 110.3.1.3
հետախուզական հորատում և գայլիկոնում 110.3.1.4
էլեկտրահավաքակցման, ջրամատակարարման և այլ շինարարական հավաքակցման աշխատանքներ (110.3.2.1+110.3.2.2+110.3.2.3+110.3.2.4+110.3.2.5+
+110.3.2.6+110.3.2.7) 110.3.2
այդ թվում ՝
էեկտրահավաքակցման 110.3.2.1
ջրամատակարարման և կոյուղու համակարգերի 110.3.2.2
ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերի 110.3.2.3
գազի համակարգերի 110.3.2.4
մեկուսիչ աշխատանքներ 110.3.2.5
ցանկապատերի և պարիսպների տեղադրման 110.3.2.6
այլ 110.3.2.7
ավարտական և վերջնամշակման շինարարական աշխատանքներ (110.3.3.1+110.3.3.2+110.3.3.3+110.3.3.4+
+110.3.3.5+110.3.3.6+110.3.3.7+110.3.3.8) 110.3.3
այդ թվում ՝
սվաղի 110.3.3.1
ատաղձագործական և հյուսնի 110.3.3.2
հատակների և պատերի սալապատման 110.3.3.3
հատակների հարդարման, հատակների և պատերի ծածկապատման 110.3.3.4
ներկարարական 110.3.3.5
ապակեպատման (բացառությամբ լուսամուտներ) 110.3.3.6
գեղազարդ վերջնամշակման 110.3.3.7
այլ 110.3.3.8
այլ մասնագիտացված շինարարական աշխատանքներ
110.3.4.1+110.3.4.2+110.3.4.3+110.3.4.4+110.3.4.5+110.3.4.6+
+110.3.4.7+110.3.4.8+110.3.4.9) 110.3.4
այդ թվում ՝
տանիքածածկման 110.3.4.1
ջրամեկուսիչ 110.3.4.2
փայտամածերի և լաստակների տեղադրման 110.3.4.3
ցցերի խփման և հիմնադրման 110.3.4.4
բետոնե և երկաթբետոնե 110.3.4.5
պողպատե շինարարական կառուցատարրերի հավաքակցման 110.3.4.6
աղյուսի և քարի շարման 110.3.4.7
հավաքովի կառուցվածքների հավաքման և հավաքակցման 110.3.4.8
այլ 110.3.4.9
110 տողից` բնակչության պատվերով 111
110 տողից`
հիմնանորոգում 112
դրանից`
բնակելի շենքերի 112.1
ոչ բնակելի շենքերի 112.2
քաղաքացիական կառույցների 112.3
ընթացիկ նորոգում 113
դրանից`
բնակելի շենքերի 113.1
ոչ բնակելի շենքերի 113.2
քաղաքացիական կառույցների 113.3
2. Աշխատողների միջին տարեկան
թվաքանակը___________________մարդ
Ղեկավար` __________________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)` __________________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«_ _ »______ ____20___թ.
Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2018 թվականի
հոկտեմբերի 19-ի
թիվ 19-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ԵՎ «ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 02.09.20 թիվ 20-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) և «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ Հաշվետվություններ) ձևերի լրացման կարգը:
2. Հաշվետվությունները ներկայացնում են ՀՀ տարածքում, ինչպես նաև այլ երկրներում (մինչև 12 ամիսն ընկած ժամանակահատվածում) շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են ՀՀ վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունները ներկայացվում են Վիճակագրական կոմիտե` ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվությունների դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-անիշ խմբավորման:
5. Հաշվետվությունների ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա (տարվա) կտրվածքով, փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և անուղղակի հարկերի:
6. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. «Կատարված շինմոնտաժային աշխատանքները» բաժնում լրացվում են`
1) 1-ին սյունակում՝ հաշվետու ամսում/տարում Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այլ երկրներում (մինչև 12 ամիսն ընկած ժամանակահատվածում) ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին սեփական ուժերով կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները:
2) 2-րդ սյունակում առանձնացվում են հաշվետու ամսում (տարում) այլ երկրներում (մինչև 12 ամիսն ընկած ժամանակահատվածում) ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները:
3) 110 տողում` «Ընդամենը կատարված սեփական ուժերով (ներառյալ վերակառուցման և նորոգման աշխատանքներ)» ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալներն ըստ կատարողական ակտերի (110տ.=110.1տ.+110.2տ.+110.3տ.):
4) Շինմոնտաժային աշխատանքների թվին դասվում են`
ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.
բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռք բերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման ծախսերը.
գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.
դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.
ե. արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.
զ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման աշխատանքները.
է. ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձր լեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).
ը. շինարարական նորմաներում և կանոններում նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը.
թ. շինմոնտաժային աշխատանքների ծավալը լրացվում է փաստացի գներով, որում ներառված չեն շինարարական կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական և կառույցները սարքավորանքներով հագեցնելու համար կատարված աշխատանքների ծավալները:
5) 110.1.1 տողում լրացվում են կառուցապատման նախապատրաստական աշխատանքների ծավալները` հետագա վաճառքի համար նախատեսված բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության հետ կապված նախապատրաստական, ֆինանսական, տեխնիկական և նյութական միջոցների համաձայնեցման աշխատանքներ:
6) 110.1.2 տողում լրացվում են բնակելի և ոչ բնակելի շենքերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքները (նոր շենքերի, օժանդակ կառույցների կառուցման աշխատանքներ, վերակառուցման և նորոգման աշխատանքներ), որի մեջ ներառվում են.
ա. բնակելի շենքերի և շինությունների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքները՝ բոլոր տեսակի բնակելի շենքերի` առանձնատների, բազմաբնակարան շենքերի, ներառյալ բարձրահարկ շենքերի շինարարություն:
բ. ոչ բնակելի շենքերի և շինությունների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքները՝ արդյունաբերական, գյուղատնտեսական, արտադրական շենքերի և պահեստների, առևտրական կամ վարչական շենքերի` գրասենյակների, բանկերի, առևտրի կենտրոնների, օդանավակայանների, ավտոկայանների, երկաթուղային կայարանների, ավտոտնակների, մեքենաների տեխնիկական սպասարկման և ավտոլցակայաններ, մշակութային կազմակերպությունների շենքերի` կինոթատրոնների, թատրոնների, համերգային սրահների, պարասրահների և գիշերային ակումբների, հյուրանոցների, մոթելների, պանդոկների, հանրակացարանների, ռեստորանների և համանման նպատակների համար շենքերի, կրթական հաստատությունների` դպրոցների, քոլեջների, համալսարանների, գրադարանների, արխիվների և թանգարանների, առողջապահական կազմակերպությունների` հիվանդանոցների, առողջարանների, փակ լողավազանների և այլ սպորտային կառույցների, փակ մարզադաշտերի (սահադաշտերի, մարզասրահների, թենիսի փակ դաշտերի, հատուկ նշանակության սպորտային սրահների, բռնցքամարտի հրապարակների և այլն), ինչպես նաև այլ ոչ բնակելի շենքերի, օրինակ` կրոնական կազմակերպությունների և բանտերի շենքերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ:
7) 110.2.1 տողում լրացվում են ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. ավտոճանապարհների, փողոցների, օդանավակայանի վերթիռվայրէջքային գոտիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները՝ ավտոմայրուղիների, ավտոմոբիլային ճանապարհների, փողոցների և այլ ավտոմոբիլային կամ հետիոտնի համար ճանապարհների պատվածքների հիմքերի կառուցման, պինդ պատվածքով ավտոկայանատեղերի պատվածքների (ասֆալտից, բետոնից և այլն) վերականգնման, հետիոտնի համար ուղիների, մայթերի, ավտոտրանսպորտի շարժման արագության իջեցման համար ճանապարհային կառույցների, հեծանվաուղիների և այլնի շինարարության, ճանապարհային ցանկապատերի, ցածր բաժանիչ պատերի, ճանապարհային նշանների և այլնի հավաքակցման աշխատանքներ, ճանապարհային երթուղիների և ցուցանակների սյուների կանգնեցման կետերի մշակման և տեխնիկական սպասարկման ծառայություններ, ավտոճանապարհների նորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ, օդանավակայանի վերթիռվայրէջքային գոտիների, ներառյալ գետնավարման ճանապարհների և համանման կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, ճանապարհային, ավտոկայանատեղիների և համանման պատվածքների մակերեսի, գծանշման աշխատանքներ:
բ. վերգետնյա և ստորգետնյա երկաթուղիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները՝ ռելսուղիների խճապատման և տեղադրման աշխատանքներ, սլաքային հաղորդակների, սլաքների, սլաքային գծանցումների հավաքակցման, երկաթուղային երթևեկության կառավարման և անվտանգության ապահովման համակարգերի տեղադրման, ճոպանուղիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, երկաթուղիների վերականգնման և վերանորոգման ծառայություններ:
գ. կամուրջների և թունելների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները՝ կամուրջների և ուղեկամուրջների (մետաղե, բետոնե կամ այլ նյութերից) բոլոր տեսակի ցամաքային տրանսպորտի և հետիոտների համար, ավտոճանապարհային էստակադների ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության համար, թունելների, ստորգետնյա երկաթուղային երթևեկության հետ կապված թունելային կառուցատարրերի շինարարություն:
8) 110.2.2 տողում լրացվում են կոմունալ կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. մայրուղային խողովակաշարերի՝ վերգետնյա, ստորգետնյա, ստորջրյա մայրուղային խողովակաշարերի (նավթի, գազի, ջրի, անձրևաջրերի, կոյուղաջրերի և այլ հեղուկների համար) անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքներ:
բ. տեղական նշանակության խողովակաշարերի՝ ջրի, անձրևաջրերի, կոյուղաջրերի, տաք ջրի, գազի, գոլորշու և այլ հեղուկների համար անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքներ:
գ. ոռոգման համակարգերի` ջրատարների և ջրմուղային համակարգերի, ջրամաքրման կայանների, կեղտաջրերի մաքրման կայանների և պոմպակայանների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ:
դ. ջրային հորատանցքերի և սեպտիկ համակարգերի՝ ջրառման հորատանցքերի կամ ջրհորերի հորատման, հատուկ մասնագիտացում պահանջող շինարարական աշխատանքներ, ջրառման պոմպերի և ջրառման խողովակաշարերի համակարգերի հավաքակցման աշխատանքներ:
ե. էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական մայրուղային գծերի անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքները՝ մայրուղային, զգալի երկայնության, վերգետնյա էլեկտրահաղորդագծերի` ներառյալ երկաթուղիների համար գծերի, մայրուղային, զգալի երկայնության, ստորջրյա կամ ստորգետնյա էլեկտրահաղորդագծերի, զգալի երկայնության վերգետնյա հեռահաղորդակցական գծերի, զգալի երկայնության, ստորջրյա և ստորգետնյա հեռահաղորդակցական գծերի անցկացման ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ:
զ. էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական տեղային գծերի անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքները՝ ստորգետնյա և վերգետնյա, տեղային էլեկտրահաղորդագծերի, անցկացման ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ, ներառյալ օժանդակ աշխատանքները` տրանսֆորմատորային կայանների ու ենթակայանների, տեղային սահմաններում էլեկտրականության բաշխման համար, շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, տեղային վերգետնյա և ստորգետնյա հեռահաղորդակցական գծերի անցկացման ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ, ներառյալ օժանդակ աշխատանքները` հաղորդագծերի աշտարակային հենարանների, ալեհավաքների և տեղային սահմաններում էլեկտրականության բաշխման համար տրանսֆորմատորային կայանների ու ենթակայանների հավաքակցման ընդհանուր շինարարական աշխատանքներ:
է. բոլոր տեսակի էլեկտրակայանների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ:
9) 110.2.3 տողում լրացվում են քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. հանքարդյունահանող և մշակող արդյունաբերության, օրինակ` բեռնման, բեռնաթափման կայանների, հիմնային հանքափողերի և բարձրակների, հրահալոցների և կոքսահնոցների շինարարության հետ կապված, քիմիական արդյունաբերության կառույցների և օժանդակ շինությունների, մշակող արդյունաբերության համար այլ կառույցների շինարարության ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ:
բ. բացօթյա մարզադաշտերի և սպորտային մարզահրապարակների՝ սպորտային խաղերի` ֆուտբոլի, բասկետբոլի, ռեգբիի, մարմնամարզության, ավտոմոբիլային կամ հեծանիվների մրցարշավների և ձիարշավների համար բացօթյա մարզադաշտերի և մարզահրապարակների, հանգստի համար կառույցների` գոլֆի համար խաղահրապարակների, լողափի կառույցների, սարերում ապաստարանների, հանգստի համար զբոսայգիների հատվածամասերի և կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ:
գ. քաղաքացիական շինարարության այլ կառույցների՝ հողերի բաժանում հողամասերի և դրանց բարեկարգումը, ներառյալ ճանապարհների, հաղորդակցուղիների հասանելիության ապահովումը և (կամ) տարածքների բարեկարգման համանման նախնական և քաղաքացիական շինարարության այլ կառույցների, չներառված ուրիշ խմբավորումներում, շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ:
10) 110.3.1 տողում լրացվում են շենքերի և շինությունների քանդման, շինհրապարակների նախապատրաստական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. շենքերի և շինությունների քանդման աշխատանքները՝ շենքերի և այլ կառույցների կազմատման և քանդման աշխատանքները` փողոցների և մայրուղիների շինարարության համար:
բ. գրունտի և հողերի նախապատրաստման ու մաքրման աշխատանքները՝ գյուղատնտեսական հողերի նախապատրաստական աշխատանքներ, հետագա շինարարական աշխատանքների համար շինհրապարակների նախապատրաստում, ներառյալ հորատապայթեցման և ժայռային ապարների հեռացման աշխատանքները, հանքագործական աշխատանքների համար տարածքների նախապատրաստում` մակաշերտի հեռացման և օգտակար հանածոների հանքավայրերի կամ տեղանքի շահագործման և նախապատրաստական աշխատանքներ, ներառյալ թունելների փորումը, բացի նավթի և գազի արդյունահանման հետ կապված ծառայություններից, շինհրապարակների մաքրման և բուսականության հեռացման, գրունտի ամրացման աշխատանքներ, մալուխների կամ ցամաքուրդային խողովակների անցկացման համար հորիզոնական անցուղիների հորատում, տարածքների ցամաքուրդի համար խրամուղիների փորման աշխատանքներ:
գ. գրունտի փորման և տեղափոխման աշխատանքները՝ խրամուղիների փորում կոմունալ ցանցերի, քաղաքային ցամաքուրդային ցանցերի, տարբեր ճանապարհային և այլ աշխատանքների համար, տարբեր կառուցվածքների համար սովորական խրամուղիների, փոսորակների փորում, գրունտի աղտոտված շերտերի հեռացում, տարածքների վերականգնման, ճանապարհաշինարարության (ավտոմոբիլային, ավտոմայրուղային, երկաթուղային և այլն) նախապատրաստական խոշորամասշտաբ հողային աշխատանքներ, հողապատնեշների փորում, հարթում, գրունտի տեղափոխում, գրունտի փորման և տեղափոխման այլ աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում:
դ. հետախուզական հորատում և գայլիկոնում՝ շինարարական, երկրաֆիզիկական, երկրաբանական և համանման հետազոտությունների համար հանուկի նմուշառում:
11) 110.3.2 տողում լրացվում են էլեկտրահավաքակցման, ջրամատակարարման և այլ շինարարական հավաքակցման աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. էլեկտրահավաքակցման աշխատանքները՝ շենքերում և այլ շինարարական կառույցներում, հատուկ որակավորում պահանջող Էլեկտրամոնտաժային աշխատանքներ` լուսավորման և էլեկտրամատակարարման հիմնական ցանցերի կամ էլեկտրաարմատուրների հավաքակցման համար, էլեկտրամոնտաժային աշխատանքներ կապված սարքերի տեղադրման հետ, վթարային էլեկտրամատակարարման համակարգերի համար լուսավորման և էլեկտրամատակարարման ցանցերի կամ էլեկտրաարմատուրների, շինհրապարակներում հրդեհային և պահպանական ազդանշանային համակարգերի, բոլոր տեսակի կենցաղային ալեհավաքների, ներառյալ արբանյակային ալեհավաքները, շենքերում մալուխային հեռուստատեսության հաղորդագծերի և մալուխային համակարգերի հավաքակցման աշխատանքներ, հեռահաղորդակցական լարերի անցկացման էլեկտրամոնտաժային աշխատանքներ, այլ էլեկտրական սարքավորանքի, ներառյալ արևային էներգիայի էլեկտրական հավաքիչները, շրիշակային էլեկտրական ջեռուցիչները, էլեկտրաէներգիայի ծախսի հաշվիչների տեղադրման աշխատանքներ, ճանապարհների, օդանավակայանների, նավահանգիստների լուսավորման և ազդանշանային համակարգերի հավաքակցման աշխատանքներ:
բ. ջրամատակարարման և կոյուղու համակարգերի հավաքակցման աշխատանքները՝ տաք և սառը ջրի մատակարարման հիմնական ցանցերի, ցայտաջրմուղային համակարգերի, սանիտարատեխնիկական սարքավորանքի, հրաշրջման համար ճնշումային ջրմուղ համակարգերի (ներառյալ հրշեջ ճկափողերով և արտաթողման խողովակաոստերով հրշեջ ջրածորանները), կոյուղու համակարգերի հավաքակցման աշխատանքներ և ջրմուղային փոխկապակցված աշխատանքներ:
գ. ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերի հավաքակցման աշխատանքները՝ ջեռուցման սարքավորանքի (էլեկտրական, գազի, նավթի, արևային ոչ էլեկտրական հավաքիչների) հավաքակցման աշխատանքներ և այդ աշխատանքների անբաժանելի մաս կազմող խողովակաշարերի, օդամուղերի անցկացման և նրբաթերթ մետաղի օգտագործմամբ իրականացվող այլ փոխկապակցված աշխատանքներ, կենտրոնական ջեռուցման կառավարման համակարգերի տեղադրում և տեխնիկական սպասարկում, կենտրոնական համակարգի և տարածքային ջեռուցման համակարգերի միացում, կենցաղային ջեռուցման կաթսաների և ջրաջեռուցիչների նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ, շենքերում, գրասենյակներում օդափոխության, հովացման կամ օդի լավորակման սարքավորանքի հավաքակցման աշխատանքներ և այդ աշխատանքների անբաժանելի մաս կազմող խողովակաշարերի, օդամուղերի անցկացման և նրբաթերթ մետաղի օգտագործմամբ իրականացվող այլ փոխկապակցված աշխատանքներ:
դ. գազի համակարգերի հավաքակցման աշխատանքները՝ տարբեր գազերի մատակարարման (օրինակ` հիվանդանոցներում թթվածնի մատակարարման) համակարգերի հավաքակցման աշխատանքներ և գազի այլ սարքավորանքի միացման աշխատանքներ:
ե. մեկուսիչ աշխատանքները՝ ջերմամեկուսիչ աշխատանքներ, ներառյալ եղանակային պայմանների ազդեցությանը կայուն ջերմամեկուսիչ նյութերով արտաքին պատերի խոռոչների լցման, տաք և սառը ջրմուղ խողովակաշարերի, կաթսաների և խողովակների տարանջատիչների ջերմամեկուսացման, ձայնամեկուսիչ, հակահրդեհային պաշտպանության աշխատանքներ:
զ. ցանկապատերի և պարիսպների տեղադրման աշխատանքները՝ տարբեր նյութերից (մետաղացանցից, փայտից, մետաղից, ապակեթելքից) ցանկապատերի, պարիսպների և համանման պաշտպանակների տեղադրում տարբեր վայրերում` բակերում, խաղադաշտերի, մասնավոր սեփականությունների կամ արդյունաբերական շենքերի շուրջ, մետաղական փրկասանդուղքների հավաքակցման, հատուկ մասնագիտացում պահանջող աշխատանքներ:
է. այլ հավաքակցման աշխատանքները՝ վերելակների, շարժասանդուղքների, շարժվող մայթերի, պահանջող հատուկ մասնագիտացում, նորոգում և տեխնիկական սպասարկում, ավտոմատ և պտտվող դռների, փակոցափեղկերի և ծածկարանների հավաքակցման աշխատանքներ, տարբերանշանների տեղադրման աշխատանքներ, շանթարգելների հավաքակցման աշխատանքներ, ուրիշ խմբավորումներում չներառված հավաքակցման աշխատանքներ, ներառյալ շենքերի հիմնական կոնստրուկցիաների կամ կառույցների կազմում չընդգրկված արտադրատեսակների հավաքակցում:
12) 110.3.3 տողում լրացվում են ավարտական և վերջնամշակման շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. սվաղի աշխատանքները՝ ներքին և արտաքին սվաղի աշխատանքներ` սվաղի շաղախի, սվաղի ցանցերի և այլ նյութերի օգտագործմամբ, չոր սվաղի թերթերով (սովորաբար գիպսից) պատերի երեսպատման աշխատանքներ:
բ. ատաղձագործական և հյուսնի աշխատանքները՝ ցանկացած նյութերից պատրաստված դռների և լուսամուտների բլոկների, շրջանակների, դռների և լուսամուտների (բացի ավտոմատ գործող և պտտվող դռներից), փեղկերի, ավտոտնակային տեսակի դռների, ամրացված կառուցվածքով կամ մետաղական թիթեղվածքով արտաքին դռների, հակահրդեհային դռների, ներքին սանդուղքների, ներկառուցված պահարանների, ներկառուցված խոհանոցային սարքավորանքի, մետաղական տարրերից շարժական միջնապատերի և կախովի առաստաղների, առանձնատներում ծածկապատշգամբների և ծաղկաջերմոցների տեղադրման աշխատանքներ և պատերի թիթեղապատում պանելներով, շերտաձողերով և այլ,:
գ. հատակների և պատերի սալապատման աշխատանքները՝ շենքերի և այլ կառույցների ներքին կամ արտաքին մակերևույթների` պատերի, հատակների, մայթերի ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալերով, շենքերի արտաքին պատերի գեղազարդային երեսպատում խեցեգործական նյութերից, քարերից, աղյուսից և այլն:
դ. հատակների հարդարման, հատակների ու պատերի ծածկապատման աշխատանքները՝ գորգի, լինոլեումի և այլ ճկուն պատվածքներով հատակների ծածկապատում, ներառյալ զուգընթաց աշխատանքները, հատակների ծածկապատում փայտասալիկներով, մանրատախտակով, հատակների և պատերի երեսպատում այլ փայտե ծածկերով, ներառյալ զուգընթաց վերջնամշակման աշխատանքները` հղկումը, մոմով ողորկումը, կցվանքների հերմետիկացումը, պատերի պաստառապատման և այլ ճկուն պատվածքներով պատերի ծածկապատման, պաստառների հեռացման աշխատանքներ:
ե. ներկարարական աշխատանքները՝ շենքերի ներքին ներկման (առավելապես գեղազարդ) և համանման աշխատանքներ (լաքապատում և այլ), շենքերի արտաքին ներկման (սովորաբար արտաքին ազդեցություններից պաշտպանելու համար), շենքերում բազրիքների, ճաղերի, դռների ու լուսամուտների շրջանակների և այլնի ներկման, այլ ճարտարագիտական կառույցների ներկման, ներկերի հեռացման աշխատանքներ:
զ. ապակեպատման աշխատանքները (բացառությամբ լուսամուտներ)՝ ապակե պանելներով, հայելային պատերով և այլ ապակե արտադրատեսակներով պատման աշխատանքներ, լուսամուտների ապակիների տեղադրում և համանման ներքին աշխատանքներ:
է. գեղազարդ վերջնամշակման աշխատանքները՝ ստանդարտ կամ պատվերով պատրաստված մետաղական թիթեղների, գեղազարդ մետաղական արտադրատեսակների կամ ճարտարապետական մետաղական զարդանախշերի, ռադիատորների գեղազարդ վանդակների տեղադրման աշխատանքներ:
ը. այլ աշխատանքները՝ սենյակների հնչականության (ձայնականության) բարելավման աշխատանքներ` ակուստիկ պանելների, սալերի և այլ տարրերի տեղադրում ներքին պատերին և առաստաղներին, շինարարությունից հետո նոր շենքերի մաքրում, շենքերում և կառույցներում ավարտական և վերջնամշակման աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում:
13) 110.3.4 տողում լրացվում են այլ մասնագիտացված շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. տանիքածածկման աշխատանքները՝ տանիքների կրող կառուցատարրերի հավաքակցման աշխատանքներ, շենքերի և կառույցների բոլոր տեսակի տանիքների ծածկապատման, ջրհորդանների, ճոռերի, տանիքային ջրթափերի (մետաղական և սալիկային) տեղադրման շինարարական աշխատանքներ:
բ. ջրամեկուսիչ աշխատանքները՝ հարթ տանիքների տանիք-պատշգամբների ջրամեկուսիչ, շենքերի և կառույցների արտաքին կառուցատարրերի և այլ ստորգետնյա կառույցների ջրամեկուսիչ, խոնավամեկուսիչ աշխատանքներ:
գ. փայտամածերի և լաստակների տեղադրման աշխատանքները՝ փայտամածերի, լաստակների, աշխատանքային հարթակների տեղադրման և կազմատման աշխատանքներ:
դ. ցցերի խփման և հիմնադրման աշխատանքները:
ե. բետոնե և երկաթբետոնե աշխատանքները՝ բետոնե շաղախի լցում կաղապարամածեր և այլ բետոնե և երկաթբետոնե աշխատանքներ (ընդհանուր հիմքերի, հոծ լաստակների, հենակների, հատակների և այլնի հիմնադրում), կաղապարամածային ձևերի և ամրանների արտադրության հետ կապված աշխատանքներ, շենքերի հիմքերի ուժեղացում, կառուցատարրերի չափսերով կամ շինարարության եղանակներով պայմանավորված հատուկ որակավորում կամ սարքավորանք պահանջող աշխատանքներ` շենքերի և կառույցների երկաթբետոնե կառուցատարրերի հավաքակցման համար, երկաթբետոնե գմբեթների և գմբեթ-թաղանթների հավաքակցման աշխատանքներ, հատուկ մասնագիտացում պահանջող շինարարական աշխատանքներ, ներառյալ երկաթբետոնե կառուցատարրերի պողպատե ամրանների ճկումը և եռակցումը շինարարական հրապարակներում:
զ. պողպատե շինարարական կառուցատարրերի հավաքակցման աշխատանքները՝ հատուկ որակավորում պահանջող աշխատանքներ` պողպատե հիմնակմախքների հավաքակցման համար, շենքերի և այլ կառույցների` կամուրջների, կամրջաձև ամբարձիչների կամ էլեկտրական հաղորդագծերի հենասյուների պողպատե շինարարական կառուցատարրերի հավաքակցման աշխատանքներ:
է. աղյուսի և քարի շարման աշխատանքները՝ աղյուսի, քարի ու քարե բլոկների շարման և քարի այլ աշխատանքներ:
ը. հավաքովի կառուցվածքների հավաքման և հավաքակցման աշխատանքները՝ հավաքովի կառուցվածքների տեղադրման, հավաքման և հավաքակցման աշխատանքներ, փողոցի բոլոր տեսակի սարքավորանքի (օրինակ` ավտոբուսների կանգառներում տաղավարներ, նստարաններ և այլն) տեղադրման ծառայություններ:
թ. այլ աշխատանքները՝ արդյունաբերական ծխնելույզների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, արդյունաբերական վառարանների և այլ հրակայուն ներպատվածքի կառուցման շինարարական աշխատանքներ, բացօթյա լողավազանների շինարարության, գեղազարդ բուխարիների տեղադրման ընդհանուր շինարարական աշխատանքներ, գոլորշիով մաքրման, ավազաշիթային մշակման և շենքերի արտաքին պատերի մշակման համանման մասնագիտացված շինարարական աշխատանքներ, ամբարձիչների և այլ շինարարական սարքավորանքի վարձակալություն գործարկուի (օպերատորի) հետ, երբ սարքավորանքը չի նախատեսված շինարարական որոշակի ծառայության համար, այլ մասնագիտացված շինարարական աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում:
14) 110 տողից 111 տողում լրացվում են բնակչության պատվերով կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալները:
15) 110 տողից 112 տողում առանձնացվում են հիմնանորոգման աշխատանքները: Հիմնանորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորանքների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները:
ա. 112 տողից 112.1 տողում առանձնացվում են բնակելի շենքերի հիմնանորոգման աշխատանքները:
բ. 112 տողից 112.2 տողում առանձնացվում են ոչ բնակելի շենքերի հիմնանորոգման աշխատանքները:
գ. 112 տողից 112.3 տողում առանձնացվում են քաղաքացիական կառույցների հիմնանորոգման աշխատանքները:
16) 110 տողից 113 տողում առանձնացվում են ընթացիկ նորոգման աշխատանքները: Ընթացիկ նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ:
ա. 113 տողից 113.1 տողում առանձնացվում են բնակելի շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքները:
բ. 113 տողից 113.2 տողում առանձնացվում են ոչ բնակելի շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքները:
գ. 113 տողից 113.3 տողում առանձնացվում են քաղաքացիական կառույցների ընթացիկ նորոգման աշխատանքները:
8. «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը» լրացվում է հաշվետու տարվա համար:
1) Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:
2) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):
3) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
9. «Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալներն ըստ կառուցապատողների` պատվիրատուների» բաժինը լրացվում է եռամսյակային (I, II, III, IY եռամսյակներ) կտրվածքով:
1) Ա սյունակում՝ կառուցապատողի` պատվիրատուի անվանումը (այն դեպքում երբ հաշվետու շինարարական կազմակերպությունը հանդես է գալիս որպես ենթակապալառու, ապա նշված սյունակում լրացվում է գլխավոր կապալառուի անվանումը):
2) Բ սյունակում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3) 1-ին սյունակում՝ ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին I, II, III, IY եռամսյակներում կառուցապատողի կողմից կատարված շինարարության ծավալների վերաբերյալ տվյալները:
(հավելվածը խմբ. 02.09.20 թիվ 20-Ն)