Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՅՈՒԲՈՎ ՓԻԼՈՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2074-Ա

ԼՅՈՒԲՈՎ ՓԻԼՈՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի Արամի փողոցի N 38 հասցեում գտնվող՝ 332.6 քառ. մետր մակերեսով հողամասը՝ համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Լյուբով Փիլոյանին՝ սահմանելով մեկ քառ. մետրի գինը` 60000 դրամ:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օտարման գործընթացի իրականացումը, այդ թվում՝ համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վաճառքի մասին պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման հետ կապված ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Լյուբով Փիլոյանի միջոցների հաշվին:

4. Լիազորել Երևանի քաղաքապետին (վերալիազորման իրավունքով) իրականացնել հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցման գործընթացը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2074-Ա որոշման

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։