Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 356 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-07-01-ից մինչև 1998-06-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-06-25Բացել ARLIS-ում

041.0244.17.06.97

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 1997 թվականի N 244

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 356 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 356 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 19-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ» բառերը.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կենտրոնական ապարատի նոր կառուցվածքը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1997 թվականի

հունիսի 17-ի N 244 որոշմամբ

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

Թատերարվեստի վարչություն

Երաժշտարվեստի վարչություն

Կերպարվեստի վարչություն

Կինոարվեստի վարչություն

Թանգարանների և գրադարանների վարչություն

Երիտասարդության հարցերի վարչություն

Սպորտի վարչություն

Հուշարձանների պահպանության և վերականգնման վարչություն

Ֆինանսատնտեսական վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Գործերի կառավարչություն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։