23.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2020 թվականի N 2125-Լ
ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արցախի բնակչության կոմունալ ծախսերի ֆինանսավորման միջոցառումը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն միջոցառման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախի Հանրապետության կառավարությանն է տրամադրում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
23.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
դեկտեմբերի 22-ի N 2125-Լ
որոշման
ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է աջակցել Արցախի բնակչության կոմունալ ծախսերի կատարմանը։
2. Աջակցությունը տրվում է Արցախի Հանրապետության կառավարությանը, 1 մլրդ դրամի չափով, Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին բնակչության սպառած էլեկտրաէներգիայի և գազի ծախսը ֆինանսավորելու համար։
3. Սույն միջոցառմամբ նախատեսված գումարները նվիրաբերության պայմանագրի հիման վրա հատկացվում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ Արցախէներգոյին և Արցախգազին փոխանցելու նպատակով։
4. Աջակցությունը հատկացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան