Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ «ՏՈՀՄԱՅԻՆ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

24.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2165-Լ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ «ՏՈՀՄԱՅԻՆ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Տոհմային տավարաբուծության նախագիծ» գյուղատնտեսական կոոպերատիվին տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող 30.0 մլն դրամ վարկը համաֆինանսավորել 70 %-ով՝ 21.0 մլն դրամ գումարի չափով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված «Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակներում իրականացվող վարկավորում» միջոցառման գումարների հաշվին։

2. Համաֆինանսավորման տրամադրման ընթացակարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի N 416-Լ որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։