ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 1997 թ. N 334
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անդամների հետևյալ անհատական կազմը`
Շ. Կարամանուկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ն. Խաչատրյան -
ՀՀ սեփականաշնորհման նախարար
Գ. Նանագուլյան -
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Կ. Գալուստյան -
ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
Գ. Գրիգորյան -
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ
Ս. Հայրապետյան -
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ
Ա. Շահինյան -
ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ
Ա. Շահնազարյան -
ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ
Ս. Ստեփանյան -
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Ա. Ղարիբյան -
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Մանասարյան -
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Շիրխանյան -
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան -
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Գ. Սայադյան -
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
Ն. Երիցյան -
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Ա. Սիմոնյան -
ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ
Ա. Մանասերյան -
ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անդամների անհատական կազմը հաստատելու մասին» N 662 որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ