Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 120 ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 60-Մ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 1997 թվականի N 357

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 120 ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 60-Մ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ չի ընդունվել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը`

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կոլեգիայի 1992 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ պետական ուսումնական հաստատությունների արտոնագրման (գործունեության թույլտվության) մասին» N 120 որոշումը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի նոյեմբերի 23-ի «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման ժամանակավոր կարգի մասին» N 60-Մ հրամանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետությունում ոչ պետական հանրակրթական, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման կարգի մասին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։