Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2020 թվականի N 858-Ա

«ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Ուղղափառ քրիստոնեական միջազգային բարեգործական կազմակերպության կողմից «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (500 տեղ, 11,785.691 կգ ընդհանուր քաշով, 19,425 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,690 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի: Մաքսային ձևակերպումները կատարվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

2․ «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2020 թ. դեկտեմբերի 25

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 25-ի N 858-Ա

որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

N Ապրանքատեսակ Չափման միավոր Փաթեթների քանակ Ապրանքի քանակ Մեկ միավորի արժեք Ընդհանուր արժեք

ԱՄՆ-ի դոլար

1 Ծածկոցներ (70 արկղ) փաթեթ 1850

1․1 Բրդյա ծածկոցներ հատ 1 1850 0.5 925,00

Ընդամենը ծածկոցների արժեք 925,00

2 Հիգիենայի պարագաների հավաքածու (380 արկղ) փաթեթ 20000

2.1 Սրբիչներ հատ 2 40000 0.138 5,500

2.2 Օճառ հատ 1 20000 0.325 6,500

2.3 Խոզանակ հատ 1 20000 0.174 3,480

2.4 Սանր հատ 1 20000 0.041 820,00

2.5 Եղունգ կտրիչ հատ 1 20000 0.025 500,00

2.6 Սպեղանի հատ 10 200000 0.001 200,00

Ընդամենը հիգիենայի պարագաների հավաքածուի արժեք 17,000

3 Դպրոցական պարագաների հավաքածու (50 արկղ) փաթեթ 1500

3.1 Մկրատ հատ 1 1500 0.433 650,00

3.2 Տետր հատ 3 4500 0.011 48,00

3.3 Քանոն հատ 1 1500 0.047 70,00

3.4 Մատիտի սրիչ հատ 1 1500 0.043 65,00

3.5 Մատիտ հատ 6 9000 0.039 350,00

3.6 Ռետին հատ 1 1500 0.045 67,00

3.7 Գունավոր մատիտների հավաքածու տուփ 1 1500 0.167 250,00

Ընդամենը դպրոցական պարագաների հավաքածուի արժեք 1,500

Ընդամենը արժեք 19,425

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։