Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

23 դեկտեմբերի 2020 թ.

Երևան N 318-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1․Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգը հաստատելու մասին» N 88-Ն որոշման հավելվածի 8-րդ գլխի 31-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«31․Համայնքային գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել՝

1) պետությանը.

2) հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին և այլ ոչ առևտրային կազմակերպություններին.

3) միջազգային կազմակերպություններին.

4) քաղաքացիներին:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։