ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2020 թվականի N 865-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԱԿՈՒՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 35,600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Պնակ մը կերակուր» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2020 թ. դեկտեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
դեկտեմբերի 28-ի N 865-Ա
որոշման
«ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԱԿՈՒՐ»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Ցուցաբերել սոցիալական աջակցություն Արմավիրի մարզի 4 գյուղերի և Վաղարշապատ քաղաքի սոցիալապես անապահով միայնակ մեծահասակներին:
2. Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը Ծրագրի շրջանակներում, ՀՀ օրենքով սահմանված կարգով, նախատեսվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը ԱՄՆ քաղաքացիներ, Կալիֆոռնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը
● Սեթա - Յունիս Ղազարյան Ենովքի (անձնագրի N AA0002802, տրված է 21.10.2013 թ. 02-ի կողմից)
● Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AA0002801, տրված է 21.10.2013 թ. 02-ի կողմից)
4. Ծրագիրը կատարողը «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1,
հեռ.՝ 043 500 503, 0 դրամ սակագնով թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ 01557357
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ Արմավիրի մարզ, Պտղունք գյուղ, Վարդանանց 1, բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն $35600 (երեսունհինգ հազար վեց հարյուր ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
7. Բարեգործություն ստացողը ՀՀ Արմավիրի մարզի 4 գյուղերի (Փարաքար, Արևաշատ, Մուսալեռ, Պտղունք) և Վաղարշապատ քաղաքի սոցիալապես անապահով մեծահասակները (36 հոգի)
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2021թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Արմավիրի մարզի Պտղունք գյուղում՝ Վարդանանց 1 հասցեում, իրականացվում է «Պնակ մը Կերակուր» ծրագիրը, որի շրջանակում սոցիալապես անապահով միայնակ մեծահասակներին տրամադրվում է՝
1. Լիարժեք սննդի տրամադրում շաբաթական 2 անգամ $12000 (տասներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
2. Նյութական օգնություն ՝ հագուստ, կոշիկ, կենցաղային և հիգիենայի պարագաներ $15000 (տասնհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
3. Սննդամթերքի տեղափոխումը իրականացվում է հիմնադրամի մեքենայով դեպի ծրագրի 7-րդ կետում նշված բնակավայրեր:
4. Ավտոմեքենայի շահագործման ծախս՝ $5000 (հինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
5. Բեռնափոխադրման ծախս՝ $ 3600 (երեք հազար վեց հարյուր ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
Վերոնշյալ միջոցառումներն իրականացվելու են 2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է՝
1. Սննդի ձեռքբերում ՀՀ տարածքում՝ $12000 (տասներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
2. Հագուստ, կոշիկ, կենցաղային և հիգիենայի պարագաներ (ներմուծում արտերկրից) $15000 (տասնհինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
3. Ավտոմեքենայի շահագործման ծախս՝ $5000 (հինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)
4. Բեռնափոխադրման ծախս՝ $ 3600 (երեք հազար վեց հարյուր ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր 2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են՝
Ավտոմեքենայի շահագործման ծախս՝ $5000 (hինգ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- սոցիալական աջակցության տարածքային մարմիններ
- տեղական ինքնակառավարման մարմիններ
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հիմնադրամի ընթացիկ գործունեությանը վերաբերող հաշվետվության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին։
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ին N 66 - Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում՝ լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ