ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 1997 թվականի N 423
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 297 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի պահանջները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանների նիստերին Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցության մասին» N 297 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի նիստին Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների մասնակցության անհնարինության դեպքում, պատգամավորների հարցերին պատասխանելիս, նրանց փոխարինում են`
Գ. Ստամբոլցյան - Հ. Հակոբյան
Հ. Հակոբյան - Գ. Ստամբոլցյան
Ս. Շահազիզյան - Վ. Մովսիսյան
Վ. Մովսիսյան - Ս. Շահազիզյան
Ա. Սմբատյան - Ա. Պետրոսյան
Ա. Պետրոսյան - Ա. Սմբատյան
Գ. Պողպատյան - Հ. Քոչինյան
Հ. Քոչինյան - Գ. Պողպատյան
Ս. Սարգսյան - Վ. Սարգսյան
Վ. Սարգսյան - Ս. Սարգսյան
Ֆ. Փիրումյան - Գ. Մարտիրոսյան
Գ. Մարտիրոսյան - Շ. Կարամանուկյան
Ա. Դարբինյան - Է. Աղաջանով
Է. Աղաջանով - Ա. Դարբինյան
Գ. Գամազյան - Ֆ. Փիրումյան
Շ. Կարամանուկյան - Գ. Գամազյան
Ն. Խաչատրյան - Ա. Դարբինյան
Ա. Արզումանյան - Գ. Նանագուլյան
Գ. Նանագուլյան - Ա. Դարբինյան
Մ. Ալեքսանյան - Ս. Սարգսյան»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի նոյեմբերի 20-ի N 297 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 631 որոշման «դ» կետը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ռ. Քոչարյան