Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-10-03-ից մինչև 1998-05-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-05-10Բացել ARLIS-ում

041.0433.10.09.97

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի1997 թ. N 433

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով`

1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման համար պետական պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովին ներկայացնել`

ա) մինչև 1998 թվականի ապրիլի 1-ը` Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.

բ) մինչև 1998 թվականի օգոստոսի 15-ը` համայնքների սահմանների նկարագիրը և մարզերի 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզները` նշելով բնակավայրերի (համայնքների) սահմանները:

4. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

ա) մինչև 1997 թվականի նոյեմբերի 30-ը` առաջարկություն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին.

բ) մինչև 1998 թվականի ապրիլի 30-ը` Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.

գ) մինչև 1998 թվականի օգոստոսի 30-ը` համայնքների սահմանների նկարագիրը և մարզերի 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզները` նշելով բնակավայրերի (համայնքների) սահմանները:

5. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքների կազմակերպման մասին» N 123 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի N 123 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 27 որոշումները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ.

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի n 433 ՈՐՈՇՄԱՄԲ

Կ Ա Զ Մ

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Գ. Գամազյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Մ. Արազյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ս. Թովմասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ա. Ղարիբյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Խուդավերդյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ

Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության պետ

Ս. Աբրահամյան - Սյունիքի մարզպետ

Պ. Ասատրյան - Տավուշի մարզպետ

Ա. Գոմցյան - Շիրակի մարզպետ

Հ. Գրիգորյան - Արագածոտնի մարզպետ

Դ. Զադոյան - Արարատի մարզպետ

Հ. Հովհաննիսյան - Կոտայքի մարզպետ

Ս. Հովհաննիսյան - Արմավիրի մարզպետ

Վ. Խաչատրյան - Լոռու մարզպետ

Ռ. Ղուկասյան - Գեղարքունիքի մարզպետ

Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետ

Գ. Ավետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի տնօրեն

Հ. Վարդանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար

Ֆ. Ղազարյան - «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։