30.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2020 թվականի N 2208-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1724-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄՈԴԵՌՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1724-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը փոխարինել հետևյալ նոր՝ 2-րդ և 4-րդ կետերով.
« 2. 3909390000 Ամինա ամինալդեհիդային խեժերի հիմքով պնդացուցիչ նյութ՝ սպունգի արտադրության մեջ օգտագործվող կգ 10 000 Չինաստան 55 000 000
4. 2915907000 Անագի օկտոատ անագի օկտոատ՝ սպունգի արտադրության մեջ օգտագործվող կգ 20 000 Չինաստան 9 000 000
».
2) հավելվածը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ և 6-րդ կետերով.
« 5. 3208909109 Ներկ ներկեր սինթետիկ պոլիմերների հիմքով՝ սպունգի արտադրության մեջ օգտագործվող կգ 10 000 Թայվան 6 000 000
6. 2903120000 Դիքկորմեթան դիքկորմեթան՝ սպունգի արտադրության մեջ օգտագործվող կգ 15 000 Չինաստան 4 000 000
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան