ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2020 թվականի N 874-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Բելգիայի մասնաճյուղի կողմից, Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության հասցեով ստացված բեռի ( 64 տեղ, 8,609.5 կգ ընդհանուր քաշով, 122,525.16 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 22,298.61 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2020 թ. դեկտեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
դեկտեմբերի 30-ի N 874-Ա
որոշման
ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Անվանում Չափի
միավոր Քանակ Արժեք /առանց փոխադրման ծախսերի/ Եվրո Ստացող կազմակերպությունը
քնապարկ հատ 26 1,830.00 ՊԲ Հոռաթաղում տեղակայված զորամաս
հաշմանդամի անվասայլակ, հենասայլակ, ձեռնափայտ, հենափայտ հատ 150 4,193.07 Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն
հագուստ տուփ 43 8,350.00 Արցախից Հայաստան ժամանած կարիքավոր ընտանիքներ: Բաշխումը իրականացվելու է ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության միջոցով
դեղորայք և բժշկական պարագաներ տուփ 383 108,152.09 ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
Ընդամենը՝ 602 122,525.16
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ