ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2020 թվականի N 878-Ա
«ՎԻՎԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վահան Աշոտի Բաբլոյանի կողմից՝ (անձ.՝ 4519265355) «Վիվա» բարեգործական հասարակական կազմա-կերպության միջոցով, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված պատերազմից տուժած ընտանիքներին, անհատույց բաշխելու նպատակով, «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (101 տեղ, 1,663.5 կգ ընդհանուր քաշով, 1,450,000 ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ԵՏՄ բեռ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2020 թ. դեկտեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
դեկտեմբերի 30-ի N 878-Ա
որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Անվանում Չափման
միավոր Քանակը (հատ) Ընդհանուր
գումարը, ռուբլի
Սպորտային կոշիկներ հատ 494
Ատամի մածուկ հատ 5600
Մանկական կոշիկներ հատ 165
Շապիկներ հատ 1369
Կանացի ներքնազգեստ տուփ 3
Տղամարդու ներքնազգեստ տուփ 1
Կանացի կոշիկներ հատ 132
Վերարկու հատ 250
Սվիտերներ հատ 259
Ամանորյա շոկոլադե հավաքածուներ հատ 1000
Բժշկական գրքեր հատ 20
ԸՆԴՀԱՆՈՒՐ 1,450,000
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ