ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2020 թվականի N 884-Ա
«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված օրթոպեդիկ գործիքների տասներկու լրակազմ (4 տեղ, 17,112 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2․ «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումները և բաշխումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2020 թ. դեկտեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
դեկտեմբերի 30-ի N 884-Ա
որոշման
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
N Բուժհաստատության անվանում Ապրանքատեսակի անվանում Չափման միավոր Քանակ Միավորի արժեք Գումար (ԱՄՆ դոլար)
1 «Հանրապետական» բժշկական կենտրոն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն օրթոպեդիկ սարքավորում հատ 4 1426 5704
2 Մարտակերտի շրջանային բուժմիավորում
Ռ. Բազյանի անվան փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն օրթոպեդիկ սարքավորում հատ 2 1426 2852
3 «Էրեբունի» բժշկական կենտրոն օրթոպեդիկ սարքավորում հատ 2 1426 2852
4 «Իզմիրլյան» բժշկական կենտրոն օրթոպեդիկ սարքավորում հատ 2 1426 2852
5 Սիսիանի զինվորական հոսպիտալ օրթոպեդիկ սարքավորում հատ 2 1426 2852
Ընդհանուր (ԱՄՆ դոլար) 17112 դոլար
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ