Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 3-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունվարի 2021 թվականի N 3-Ա

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 3-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 184,945.24 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Իջևանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 3-րդ մասնաշենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2020 թվականի նոյեմբերի 25‑ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շին-վերանորոգման աշխատանքների իրականացում` 184,945.24 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:.

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2021 թ. հունվարի 8

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

հունվարի 8-ի N 3-Ա

որոշման

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

«Իջևանի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի 3-րդ մասնաշենքի վերանորոգում»

1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է վերանորոգել Իջևանի թիվ 1 մանկապարտեզի 3-րդ մասնաշենքը, որի արդյունքում հարմարավետ պայմաններ կստեղծվեն մանկապարտեզի 180 սաների առօրյան կազմակերպելու համար:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը Հայ Օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ

4. Ծրագիրը կատարողը Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, ք. Երևան 0010, Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Վայրը՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք․ Իջևան, Մայիսի 28-ի փ․, շ․ 5/2

Բնագավառը՝ սոցիալական

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $184,945.24 (հարյուր ութսունչորս հազար ինը հարյուր քառասունհինգ ԱՄՆ դոլար քսանչորս ցենտին) համարժեք դրամ

7. Բարեգործություն ստացողը Իջևանի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ

8. Ծրագրի իրականացման տևողությունը Սկիզբ՝ դեկտեմբերի 26, 2020 թ.

Ավարտ՝ մայիսի 31, 2021 թ.

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Իջևանի թիվ 1 մանկապարտեզի 3-րդ մասնաշենքը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $184,945.24 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Իրականացվելիք շին-վերանորոգման աշխատանքների մանրամասն ծավալներն ներկայացված են պայմանագրին կից հավելվածում:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև մայիս 31, 2021 թ.:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում $184,945.24 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, պայմանագիր կնքված 25.11.2020 թ. Հայ օգնության ֆոնդի (ՀՀ, ք. Երևան 0010, Խորենացի 22, ՀՎՀՀ 02517115) և «Կանակա» ԲԲԸ (ՀՀ, ք. Վանաձոր 2022, Նժդեհի փողոց 4, ՀՎՀՀ 06901369) միջև:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի հետ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։