ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2021 թվականի N 13-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N Մ-1469-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Կանադայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից ուղարկված՝ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հասցեով ստացված բեռը (475 տեղ, 7,125 կգ ընդհանուր քաշով, 50,954 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, իսկ փոխադրման ծախսերը կազմել են 4,900 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի հունվարի 13-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից 2016-2021 թվականներին իրականացվող ծրագրի մասին» N Մ-1469-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2021 թ. հունվարի 11
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2021 թ.
հունվարի 11-ի N 13-Ա
որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
N Ապրանքի անվանումը արկղ տեղ Բրուտտո կգ արժեք
ԱՄՆ դոլար
1 Քնապարկ 48 48 1212.8 9500.00
2 Ծածկոց 63 62 872.1 6473.00
3 Վերմակ 60 60 490 1350.00
4 Հագուստ 157 155 2079.9 14182.00
5 Հողաթափեր 7 7 37.4 842.00
6 Մասիկ կաշվի փոխարինող 30 30 320,5 2680.00
7 Կոշիկ 25 25 221.4 1044.00
8 Բերանի խոռոչի խնամքի հավաքածու 640
կոմպլ 15 1132.2 7600.00
9 Խաղալիք 2 2 6.8 250.00
10 Հաշմանդամի հենակ 1 1 13.3 24.00
11 Ձեռնափայտ 5.6 14.00
12 Պայուսակներ 13.5 55.00
13 Մանկ. տակդիր 2 2 29.3 321.00
12 12 98.2 120.00
14 Բժշկական պարագա 35 35 366.5 4778.00
15 Ատամի խոզանակ 2 2 21.7 1006.00
16 Ատամի մածուկ 1 1 12.9 300.00
17 Օճառ 19 18 188.5 315.00
18 Ածելի միանգամյա օգտագործման 1 1 2.4 100.00
ընդամենը 1104 475 7125 50954.00
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ