ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2021 թվականի N 17-Ա
«ՇԱՄՍ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Ամբողջ աշխարհի եզդիները» (Eziden Weltweit e. V.) հասարակական կազմակերպության կողմից՝ պատերազմից տուժած ազգությամբ եզդի կարիքավոր ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (30 տեղ, 18,500 կգ ընդհանուր քաշով, 13,100 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,485.4 եվրոյին համարժեք դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2021 թ. հունվարի 12
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2021 թ.
հունվարի 12-ի N 17-Ա
որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Ապրանքի անվանումը Ապրանքի քանակը (հատ) Ապրանքի արժեքը (եվրո)
Անվասայլակ 26 1,500
Քայլելու համար շրջանակ 50 700
Քայլելու միջոց 20 800
Դիմակ 4500 3,000
Բաճկոն 100 100
Տաբատ 80 40
Սվիտեր 200 100
Կոշիկ 150 զույգ 225
Ներքնազգեստ 20 17.50
Նասկի 50 զույգ 17.50
Շամպուն 100 100
Լոգանքի գել 50 70
Մարմնի լոսյոն 40 80
Ատամի մածուկ 100 150
Վերմակ 50 300
Բարձ 30 150
Ծածկոց 20 100
Քնապարկ 10 150
Խաղալիք 500 2,500
Դպրոցական պարագա 100 500
Մատիտ 1,000 1,000
Թուղթ 1,000 1,500
Ընդհանուր 18,500 կգ 13,100 եվրո
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ