Հոդված 1
Հոդված 1.
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 հուլիսի 2001 թվականի, ՀՕ-196, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունը
Պետությունը նպաստում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է տարեկան ծրագրի միջոցով: Տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:»: