Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱԿԱՐԳ ԱՐՁԱԳԱՆՔ ՔՈՎԻԴ-19-ԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2021 թվականի N 19-Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱԿԱՐԳ ԱՐՁԱԳԱՆՔ ՔՈՎԻԴ-19-ԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 9,311,456 դրամ ընդհանուր արժողությամբ «Արտակարգ արձագանք Քովիդ-19-ին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2021 թ. հունվարի 14

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021թ.

հունվարի 14-ի N 19-Ա

որոշման

«ԱՐՏԱԿԱՐԳ ԱՐՁԱԳԱՆՔ ՔՈՎԻԴ-19-ԻՆ»

ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Արձագանք Քովիդ-19-ի հետևանքներին․

Բարձրացնել ազգաբնակչության զգոնությունն ու իրազեկվածության մակարդակը՝ նպաստելով Քովիդ-19 կանխարգելմանը Հայաստանի Հանրապետությունում:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3. Բարեգործը Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիա ք․Ժնև, Շեմին դը Կրեց 17։ հեռ․+ 41 22 730 42 22

4. Ծրագիրը կատարողը Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ք․ Երևան և ՀՀ մարզեր, սոցիալական

6. Ծրագրի բյուջեն 9,311,456 դրամ

7. Բարեգործություն ստացողը 100,000 քաղաքացիներ

8. Ծրագրի իրականացման տևողությունը 23․01․2020 թ. – 30.04․2020 թ.

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1․Քովիդ-19-ի կանխարգելման վերաբերյալ հանրային բնակչության իրազկեվածության և զգոնության բարձրացում՝ լայնամասշտաբ հանրային քարոզարշավների միջոցով։ Ժամանակահատված՝ 23 հունվարի 2021թ․ - 30 ապրիլի 2021թ․ Բյուջե՝ 8,296,659 դրամ

2․ Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 1,014,797 դրամ, ինչը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձեր` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1. Ձայնային ուղերձների ձայնագրման ծառայություններ՝ 190,956 դրամ արժողությամբ

2. Ուղերձների տարածման համար սոցիալական ցանցերում գովազդային ծառայությունների ձեռքբերում՝ 1,952,121 դրամ արժողությամբ

3. Թռուցիկների և տեղեկատվական նյութերի տպագրության ծառայությունների ձեռքբերում՝ 3,655,453 դրամ

4. ՀԿԽԸ կողմից իրականացված Քովիդ-19-ի մասին ազգաբնակչության իրազեկվածության վերաբերյալ հետազոտության արդյունքների հիման վրա հանրությանն ուղղված ուղերձների մշակման ծառայությունների ձեռքերում՝ 818,385 դրամ

5. Օնլայն սոցիալական ինտերակտիվ պլատֆորմի մշակման և գործարկման ծառայությունների ձեռքբերում՝ 736,965 դրամ արժողությամբ

6. Թեժ գծի ծառայության գործարկման համար կարճ համարով հեռախոսակապի տեղադրման ծառայությունների ձեռքբերում՝ 942,779 դրամն

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 1,014,797 դրամ, ինչը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձեր` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ։

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագիրը իրականացվելու է ՀՀ Առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տրամադրել ավարտական հաշվետվություն Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիային, ինչպես նաև կատարվելու են մոնիթորինգային այցեր նվիրատուի կողմից: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Ինչպես նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվen տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։