ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2021 թվականի N 21-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 27,443,745 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայկական Կարմիր խաչի ընկերության մարդասիրական արձագանքը Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2020 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքների և տնտեսական ապրանքների մատակարարում՝ 13,307,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վալսա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01017079) 2020 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի և տնտեսական ապրանքների մատակարարում՝ 7,995,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2020 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 1,030,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Լեյտեն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02245218) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պահեստի վարձակալում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2021 թ. հունվարի 14
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2021թ.
հունվարի 14-ի N 21-Ա
որոշման
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Աջակցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց սոցիալական և առողջապահական կարիքներին, սոցիալական աջակցություն տրամադրել սննդի և հիգիենիկ ծանրոցների տրամադրման միջոցով:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով։
3. Բարեգործը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ ),
Հայաստան, Երևան, Հանրապետության փող., 59 շենք, 8-րդ հարկ, հեռ. +374-10-510060
4. Ծրագրի կատարողը Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Վայրը՝ քաղ․ Երևան և ՀՀ մարզեր, բնագավառը` սոցիալական
6. Ծրագրի բյուջեն Բյուջեն՝ 27,443,745 դրամ
7. Բարեգործություն ստացողը 2,365 Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդիկ՝ մեծամասամբ կանայք, երեխաներ և տարեցներ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 11.01.2021 թ. – 07.02.2021 թ.
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով՝
Հումանիտար աջակցության տրամադրում Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած, սոցիալապես անապահով անձանց, ինչը ներառում է սննդային ապրանքների և հիգիենիկ պարագաների ձեռքբերում, տեսակավորում, փաթեթավորում, բեռնափոխադրում և բաշխում, ինչպես նաև պահեստի վարձակալություն։
Ժամանակահատված՝ 11 հունվարի 2021 թ․– 7 փետրվարի 2021 թ․
Բյուջե՝ 26,120,325 դրամ
Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսերը՝ 1,323,420 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը՝ 620,000 դրամ, ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գրենական պիտույքների ձեռքբերում, կոմունալ վճարումներ, հեռահաղորդակցության ծառայությունների վճարումներ, սարքավորումների սպասարկում՝ 703,420 դրամ։
10. Ձեռք բերվող /ներմուծվող/ ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալներն ու նախատեսվող գինը։ Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիրը՝
1. Սննդային ապրանքների ձեռքբերում, որի գումարը կազմում է 19,168,325 դրամ:
2. Հիգիենիկ պարագաների ձեռքբերում, որի գումարը կազմում է 5,472,000 դրամ
3. Բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում, որի գումարը կազմում է 1,030,000 դրամ:
4. Պահեստի վարձակալության ծառայություն, որի գումարը կազմում է 450,000 դրամ
5. Գրենական պիտույքների ձեռքբերում՝ որի գումարը կազմում է 200,000դրամ
6. Կոմունալ վճարումներ, հեռահաղորդակցության ծառայությունների վճարումներ, սարքավորումների սպասարկում, որի գումարը կազմում է 503,420 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսերը՝ 1,323,420 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը՝ 620,000 դրամ, ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գրենական պիտույքների ձեռքբերում՝ 200,000 դրամ, կոմունալ վճարումներ, հեռահաղորդակցության ծառայությունների վճարումներ, սարքավորումների սպասարկում՝ 503,420 դրամ։
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հաշվետվություններ կտրամադրի «Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը (ԳՄՀԸ)», ինչպես նաև կատարվելու է պարբերական մոնիթորինգ։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում։ Ըստ սահմանված կարգի՝ հաշվետվություններ կներկայացվեն ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ