15.01.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2021 թվականի N 38-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2020 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 05100011/291020/0026700 հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ համաձայն հավելվածի:
2․ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
15.01.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
հունվարի 14-ի N 38-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Բրուտտո քաշը
(կգ) Տեղերի քանակը Մաքսային արժեքը
(դրամ) Գույքն ստացող մարմինը
1. Տեքստիլ նյութերից մոդելներ 440 3 52,529,840.0 ՀՀ պաշտպանության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան