Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

14.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2021 թվականի N 25-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել սույն որոշման hավելվածով սահմանված ցանկում ընդգրկված նվիրաբերողների կողմից տրամադրված 1800 միավոր շարժական գույքը (այսուհետ՝ գույք) և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հեռավար կրթության կազմակերպման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) հեռավար կրթության կազմակերպման նպատակով գույքը բաշխել Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցներին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել որոշման նախագիծ՝ փաստացի բաշխված գույքը հեռավար կրթության կազմակերպման նպատակով դպրոցներին, որպես նվիրաբերություն տրամադրելու մասին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

15.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունվարի 14-ի N 25-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՆՎԻՐԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Նվիրաբերող կազմակերպու- թյան անվանումը Գույքի անվանումը Տարեթիվը Միավորի գինը

(ՀՀ դրամ, ներառյալ՝

ԱԱՀ) Քանակը Արժեքը (ՀՀ դրամ, ներառյալ՝ ԱԱՀ)

1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակչական կենտրոն Պլանշետ Irbis TZ897, 8,0՚՚

Android 8.1+MT8735GMS RAM 2GB SSD 16GB 4000mAh

5,0Mpx 2020 34042,812 1000 34042812

Պլանշետ Alcatel Tablet 3T

10՚՚ 2020 81600 300 24480000

2. «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ Սմարթֆոն Xiaomi Redmi 8 3/32GB Blak 2019 69900 202 14119800

Xiaomi Redmi 8 3/32GB Blue 2019 69900 134 9366600

Xiaomi Redmi 8

3/32GB Red 2019 69900 47 3285300

Xiaomi Redmi 8

4/642GBBlue 2019 77900 117 9114300

ընդամենը 35886000

ընդամենը 1800

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։