Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1039-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-01-20-ից մինչև 2022-07-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-07-22Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2016 թվականի N 478-Ն

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1039-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 8-ի N 12 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1039-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. մայիսի 16

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

մայիսի 12-ի N 478-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման համար լիազոր մարմին է ներկայացվում հայտ` «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան: Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային տարբերակով՝ լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին:

3. Հայտն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում` լիազոր մարմինն ուսումնասիրում է հայտին կից փաստաթղթերի ցանկի ամբողջականությունը և այն հանձնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 908-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի քարտուղարին, վերջինս էլ երեք օրվա ընթացքում դրանք տրամադրում է հանձնաժողովի անդամներին: Եթե հայտին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում այն վերադարձնում է հայտատուին՝ վերջինիս կողմից փաստաթղթերի ցանկը համալրելու և կրկին ներկայացնելու նպատակով:

4. Հանձնաժողովը 18-օրյա ժամկետում քննարկում է պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար ներկայացված հայտը, դրան կից փաստաթղթերը և լիազոր մարմնին է տալիս պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն:

5. Ներկայացված փաստաթղթերում այն անճշտությունների, վրիպակների կամ թերությունների առկայության դեպքում, որոնք կրում են տեխնիկական բնույթ և չեն ներառում որակական հատկանիշներ հանձնաժողովի անդամներն իրենց դիտողությունները գրավոր ներկայացնում են հանձնաժողովի քարտուղարին՝ հայտատուին փոխանցելու և վերջինիս կողմից շտկումներ կատարելու և կրկին ներկայացնելու նպատակով:

6. Լիազոր մարմինը պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում պեստիցիդի և ագրոքիմիկատի գրանցման և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու մասին և հայտատուին տալիս է սույն որոշման հավելվածի N 1 ձևով կամ N 2 ձևով հաստատված գրանցման վկայական:

7. Հանձնաժողովը պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար տալիս է բացասական եզրակացություն, եթե այն ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 293-Ն որոշման հավելվածով սահմանված նյութերից որևէ մեկը:

8. Լիազոր մարմինը հանձնաժողովի բացասական եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը մերժելու վերաբերյալ և դրա մասին տեղեկացնում հայտատուին։ Գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը պետք է ներառի նաև մերժման հիմքերը:

9. Լիազոր մարմնի` պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել վերադասության և (կամ) դատական կարգով:

10. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների վերագրանցումն իրականացվում է «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ մասի հիմքով՝ դրանց գրանցման կարգին համապատասխան, իսկ վերագրանցման հայտը կարող է ներկայացվել գրանցման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 1 ամիս առաջ:

11. Պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցումից հանվում են «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 14-րդ մասի հիմքով՝ առանց հանձնաժողովի եզրակացության:

12. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Ձև 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

(վերնագիրը փոփ. 14.01.21 N 47-Ն)

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

ՊԵՍՏԻՑԻԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ

N ______

Սույն վկայագիրը տրվում է ______________________________________________ (արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

_____________________________________________________________________________ -ին

Գրանցման ներկայացնողը ______________________________________________________

(կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը, գտնվելու վայրը, հասցեն)

Համաձայն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի

___ ___________20__թ. N____ հրամանի ________________________________

_____________________________________________________________________________

(պեստիցիդի անվանումը, ազդող նյութը, ազդող նյութի քանակությունը պատրաստուկի մեջ, պատրաստուկային ձևը)

պեստիցիդը գրանցված է պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցամատյանում՝ N______________ և ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում:

_____ _____________ 20_____ թ.

(վկայական տալու ամսաթիվը)

_____ _____________ 20_____ թ.

ուժի մեջ է մինչև

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետ _______________________

(ստորագրությունը)

Կ. Տ.

(ձևը փոփ. 14.01.21 N 47-Ն)

Ձև 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

(վերնագիրը փոփ. 14.01.21 N 47-Ն)

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ

N ______

Սույն վկայագիրը տրվում է ______________________________________________ (արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

_____________________________________________________________________________ -ին

Գրանցման ներկայացնողը ______________________________________________________

(կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը, գտնվելու վայրը, հասցեն)

Համաձայն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի

___ ___________20__թ. N____ հրամանի ________________________________

_____________________________________________________________________________

(ագրոքիմիկատի անվանումը, ազդող նյութը, ազդող նյութի քանակությունը պատրաստուկի մեջ, պատրաստուկային ձևը)

ագրոքիմիկատը գրանցված է պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցամատյանում՝ N______________ և ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում:

_____ _____________ 20_____ թ.

(վկայական տալու ամսաթիվը)

_____ _____________ 20_____ թ.

ուժի մեջ է մինչև

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետ _______________________

(ստորագրությունը)

Կ. Տ.

(ձևը փոփ. 14.01.21 N 47-Ն)

(հավելվածը փոփ. 14.01.21 N 47-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։