ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1997 թվականի N 537
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով հետևյալ կազմով.
Խ. Հարությունյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական (հանձնաժողովի նախագահ)
Մ. Ալեքսանյան - ՀՀ արդարադատության նախարար
Գ. Գամազյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
Ա. Դարբինյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Վ. Մովսիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ս. Շահազիզյան - ՀՀ բնապահպանության նախարար
Ֆ. Փիրումյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Վ. Ավանեսյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Մ. Վարդանյան - ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետ
Մ. Թոփուզյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և աղետի գոտու
հարցերի վարչության պետ
Կ. Խանգելդյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ագրարային քաղաքականության վարչության
պետի պաշտոնակատար
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Մելիքսեթյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և աղետի գոտու
հարցերի վարչության քաղաքաշինության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)
2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում.
ա) ստեղծել Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խումբ` դրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, գիտահետազոտական հիմնարկների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների.
բ) աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա հաստատել Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների հետ կապված աշխատանքների իրականացման ժամանակացանկը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հանձնաժողովի հետ համատեղ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների հետ կապված աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` լուծել աշխատանքային խմբի գործունեության հետ կապված կազմակերպական հարցերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ