Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-04-27-ից մինչև 2003-10-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-10-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2000 թվականի N 763

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`

Լ. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան (հանձնաժողովի նախագահ)

Լ. Ստեփանյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության պետ, սահմանապահ զորքերի հրամանատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Վ. Աթալյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ

Մ. Ջորգնցյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության բաժնի պետ (սահմանային կոմիսար)

Հ. Թորոսյան - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ

Ե. Թարվերդյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության մաքսային գործի զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ

Մ. Գևորգյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Հ. Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի վարչության պետ

Գ. Հայրապետյան - Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար (հանձնաժողովի քարտուղար)

Ն. Մաթոսյան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության կցորդ

Հ. Վարդանյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողաշինարար» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

(1-ին կետը փոփ., լրաց. 26.04.01 N 328)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 272 որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2000 թ. նոյեմբերի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։