ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2000 թվականի N 763
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`
Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Ոսկանյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ
Վ. Աթալյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ
Ա. Բաբայան - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ավագ սպա գնդապետ
Հ. Թորոսյան - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ
Տ. Ավետիսյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային վերահսկողության վարչության պետ
Մ. Գևորգյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Հ. Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի վարչության պետ
Հ. Սիմոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության Կովկասի երկրների բաժնի առաջին քարտուղար, բաժնի վարիչի պարտականությունները կատարող (պատասխանատու քարտուղար)
Ն. Մաթոսյան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության կցորդ
Հ. Վարդանյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողաշինարար» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
(1-ին կետը փոփ., լրաց. 26.04.01 N 328, փոփ. 01.10.03 N 467-Ա, 18.04.05 N 253-Ա)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 272 որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2000 թ. նոյեմբերի 16
Երևան