ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2000 թվականի N 763
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`
Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Աբրահամյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ
Վ. Աթալյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ
Գ. Թևոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի սահմանային ծառայության կազմակերպման բաժնի պետ, փոխգնդապետ
Հ. Թորոսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ
Լ. Կարապետյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային վերահսկողության վարչության պետ
Ա. Մկրտումյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության բաժնի պետ, գնդապետ
Վ. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ
Ա. Ազնավուրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ
Հ. Պետրոսյան - «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Հ. Վարդանյան - «Հողշինմոնիթորինգ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Է. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության ռեֆերենտ
(1-ին կետը փոփ., լրաց. 26.04.01 N 328, փոփ. 01.10.03 N 467-Ա, 18.04.05 N 253-Ա, խմբ. 13.04.06 N 247-Ա)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 272 որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2000 թ. նոյեմբերի 16
Երևան