Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

21.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2021 թվականի N 64-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված համակարգչային տեխնիկան՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը տրամադրելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված համակարգչային տեխնիկայի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով, որ բոլոր ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամյսա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված համակարգչային տեխնիկայի դուրսգրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

22.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունվարի 21-ի N 64-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

(դրամ)

NN

ը/կ Տեխնիկայի անվանումը, մակնիշը Ձեռքբերման տարեթիվը Քանակը Միավորի գինը Գումարը Հաշվեկշռային արժեքը Տեխնիկական բնութագրերը

1. Համակարգիչ Dell OptiPlex 3010 2013 թ. 30 287484 8624520 0 1. Պրոցեսորի օպտիկական կրիչը՝ DVD RW Super Multi

2. Պրոցեսորի վիդեոքարտի հզորությունը՝ (500 MB)

3. Սկավառակի քանակը՝ 2

4. Պրոցեսորի օպերատիվ հիշողությունը՝ DDR3-2133, SD RAM, 4 GB,

5. Պրոցեսորի տիպը՝ Intel Core i3 2120

6. Կոշտ սկավառակի ծավալը՝ 500 GB

7. Կոշտ սկավառակի պտույտի արագությունը՝ 7200պտ/րոպե

8. Համակարգչային ծրագրի ապահովումը՝ Windows 7 Pro 64

9. Պրոցեսորի միջուկների քանակը՝ 2

2. Համակարգիչ HP ProDesk 490 G3 Microtower lntel Core i5-6500 2016 թ. 17 385011.95 6545203.15 0 1. Պրոցեսորի օպտիկական կրիչը՝ DVD-RW

2. Պրոցեսորի վիդեոքարտի հզորությունը՝ 2048

3. Սկավառակի քանակը՝ 2

3. Պրոցեսորի օպերատիվ հիշողությունը՝ DDRM-2133, SD RAM, 16 GB

4. Պրոցեսորի տիպը՝ Ինտել Core i5, 3.2 GHz 6MB

5. Կոշտ սկավառակի ծավալը՝ 1000

7. Կոշտ սկավառակի պտույտի արագությունը՝ 7200պտ/րոպե

8. Համակարգչային ծրագրի ապահովումը՝ Windows 7 Pro 64

9. Պրոցեսորի միջուկների քանակը՝ 4

3. Համակարգիչ 1 " HP Pro 3500 Microtower PC, CPU Intel Core i5-3470" 2013 թ. 5 573000 2865000 0 1. Պրոցեսորի օպտիկական կրիչը՝ DVD-RW

2. Պրոցեսորի վիդեոքարտի հզորությունը՝ NVIDIA GeForce GT620 (1GB)

3. Սկավառակի քանակը՝ 2

3. Պրոցեսորի օպերատիվ հիշողությունը՝ DDR3-2133, SD RAM, 8 GB

4. Պրոցեսորի տիպը՝ Intel core i3-2130 with Intel High Definition (HD) graphics 2000 (3.40 GHz, 3MB cache, 2 cores)

5. Կոշտ սկավառակի ծավալը՝ 250 GB

7. Կոշտ սկավառակի պտույտի արագությունը՝ 7200պտ/րոպե

8. Համակարգչային ծրագրի ապահովումը՝ Windows 7 Pro 64

9. Պրոցեսորի միջուկների քանակը՝ 2

4. Համակարգիչ Computer 1 Fujitsu ESPRIMO P510 E85+ 2013 թ. 7 620550 4343850 0 1. Պրոցեսորի օպտիկական կրիչը՝ DVD-RW

2. Պրոցեսորի վիդեոքարտի հզորությունը՝ HD Graphics մինչև 1759 MB

3. Սկավառակի քանակը՝ 2

4. Պրոցեսորի օպերատիվ հիշողությունը՝ DDR3-2133, SD RAM, 4 GB

5. Պրոցեսորի տիպը՝ Intel® Core™ i3-2120, 3 MB, 3.30 GHz

6. Կոշտ սկավառակի ծավալը՝ 1000 GB

7. Կոշտ սկավառակի պտույտի արագությունը 7200պտ/րոպե

8. Համակարգչային ծրագրի ապահովումը՝ Windows 7 Pro 64

9. Պրոցեսորի միջուկների քանակը՝ 2

5. Մոնիթոր Monitor "Fujitsu L22T-4 LED" 2013 թ. 10 95610 956100 0 Հեղուկ բյուրեղային մոնիթոր (LCD), անկյունագիծը` 20 դյույմ

6. Մոնիթոր 2 HP

EliteDisplay E222 21.5 IPS w/LED 2016 թ. 10 97870.79 978707.9 0 Հեղուկ բյուրեղային մոնիթոր (LCD), անկյունագիծը` 21.5 դյույմ

Էկրանի թողունակությունը՝ 1600x900 պիկսել Հզորությունը աշխատանքային ռեժիմում՝ 33 վտ

Ընդամենը 79 24313381.05 0

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Թորոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։